Շաբաթ օրով կարևոր է արձանագրել, որ չնայած բուռն ընթացած ուսումնական հինգ օրերի, ստուգատեսների խաչմերուկի, կրթահամալիրը բոլոր ուժերով պատրաստվում է հաջորդ` միայն նախագծային ուսուցման շաբաթին… Մանկավարժական լաբորատորիայում երկու ժամ տևած ու կոնկրետ խոսակցություն է յուրաքանչյուր սեբաստացու համար, կրթական միջավայրն ու աշխատանքի կազմակերպումը բազմաբնույթ-բազմաթիվ նախագծերի իրագործմանը համապատասխանեցնելու մասին: Շաբաթ-կիրակի բոլորս՝ ուսուցիչ, տնօրեն, ծառայություն, կենտրոն, տարատարիք սովորող, կաշխատենք առցանց ռեժիմում. երկուշաբթին միայն նախագծով ուսուցման առաջին օրն է, և շաբաթվա հաջող ընթացքի համար կարևոր է, որ յուրաքանչյուր սեբաստացի սկսի այս նոր ռեժիմում… Գլխավորը, իհարկե, սովորողի, ուսուցչի համակվածությունն է կոնկրետ ու իրական իր խնդրի, նախագծի լուծումով. գլխավորն այդ արդյունքը ձեզ ու մեզ տեսանելի դարձնելն է…

Մարտյան երկինք։ Լուսանկարները՝ Արփի Սահակյանի։

Գևորգ Հակոբյանն այս նախաձեռնությամբ գործի է անցնում… Սկսեցինք հրապարակել mskh-ում, միայն նախագծերով ուսուցման շաբաթին առաջարկվող ուսումնական նախագծեր…

Հայտնի լրագրող, հանրային գործիչ՝ Էրիկ Անթառանյանի ու ֆեդերացիայի այս նամակն ինձ օգնեց իմ նախագծերն առաջարկել: Նախ կարդացե´ք նամակը: Լավ չէ, որ այս միջազգային ակցիային Հայաստանից միայն մեկ հաստատություն ու հեծանվային թիմ էր մասնակցում՝ ես, Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, մարզիչ Սամսոն Բուլղադարյանը, Նառա Հարությունյանը, Գնել Հարությունյանը, ով էլ չի ծխում անվերադարձ, Ալինա Թումասյանը և Ավագ դպրոցի տասը սովորողներ… Ինչո՞ւ միայն մենք: Հեծանիվը ինձ համար ու, հիմա փաստ է, ավելի ու ավելի մեծ թվով սովորող-ուսուցիչների համար ավելին է, քան նախասիրությունը: Անփոխարինելի կամ հարմար միջոց է, մոբիլ, ստեղծական ուսումնական-աշխատանքային կյանքի համար, ինչպես արշավը, հետիոտն ճամփորդությունը…

Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի ՖԲ էջից։ 

Վատ է, որ ակցիայի ժամանակ շատ էին ծխողները, անգամ՝ ցուցադրական գովազդ անողները: Հաստատ է, որ մենք չենք մասնակցի որևէ նախաձեռնության՝ բնապահպանական, ուսումնամարզական, որտեղ ծխում են: Ծխեք առանց մեզ:

Այսպիսով, 5-10 տարեկանների համար ընտրված հեծանիվները ճանապարհին են: Կրթահամալիրի յուրաքանչյուր կրտսեր դպրոց՝ Նոր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Գեղարվեստի դպրոցը, Հիմնականը, եթե չսպասի, այլ պատրաստվի, կունենա 12 մանկական և երկու մեծական՝ այսպիսի պարամետրերով հեծանիվներ: Մանանա չէ, որ երկնքից ընկելու է: Ահա ինչու, առաջարկում եմ մարտի 21-ին սկսել առաջարկվող այս նախագծերի մշակումն ու իրականացումը միաժամանակ.

  • Ներդպրոցական հեծանվաուղի
  • Հեծանվորդի ուսումնական բլոգ
  • Հեծանվորդի արհեստանոց

Հավաստիացնում եմ, որ կրթահամալիրի հեծանվորդի ակումբի մարզիչ Սամսոնը, դպրոց-պարտեզների ղեկավարները կստանան առավելագույն աջակցություն բոլորիս կողմից:

Այնքա՜ն կարդալու, քննարկելու, պատրաստվելու նյութ ունենք, կունենանք այսօր: Ահա ինչու, իմ այս ընթերցարանը ժամանցային է:

Կիրակի առավոտը Դավիթ Բլեյանի հետ։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

#618
Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենալավ նվերը աշխարհում…

Քո ժամանակն է, որը նվիրում ես մեկ այլ մարդու… Նանոր Հովհաննիսյան, Միջին դպրոցի 8-րդ դասարանից, նրա «Մտադարակ» հարթակից, ժամանակը՝ ամենաարժեքավոր բանն աշխարհում, ու նվիրում ես անվերադա՞րձ… Հայ-վրացական աշխուժության իրիկնային հարթակ դարձավ

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,

Կարոտի միջոցով սկսեցինք զգալ իրար…

Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը. գրում-ներկայանում է իր բլոգում իր կարոտով մեր 8-րդցի Անգելինա Արզումանյանը, և ես նրա կարոտից անակնկալի եմ գալիս: Այս ե՞րբ, այսպիսի՜ հասունացում… Քո