«Հրազդան-Քասախ» ճամփորդությամբ ուսուցում զույգերը ո՛չ երկվություն են առաջացնում, ո՛չ էլ զուգադիպություն են կամ արհեստական անցումներ… Եվ հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները… Նախնական վերնագիրը իմ 1175-րդ գրի՝ «Անշարժ-անգործի մանկավարժության հաղթահարումը մեր»… հետո կտրուկ մտափոխվեցի…
Անցած կիրակի օրը Երևանից դուրս, նրան կպած Փարաքար-Մուսալեռ բնակավայրերի՝ Էջմիածնի խճուղու երկարությամբ տների դիմաց աղբի տոպրակներ են… Երևի աղբի մեքենայի օրը-ժա՞մն էր… Տգեղ տեսարան… Մի՞թե այդքան երկար ճանապարհ պիտի անցնի, մինչև փողոցային աղբահանումը՝ հայտնի-ծածկվող-միանման աղբարկղերով, Երևանից հասնի մինչև Էջմիածին… Էջմիածին քաղաքի տոնին մեզ կանչում էին, բայց չհասանք-չշեղվեցինք մեր կիրակնօրյա հեծանվաերթից… որ այն հոկտեմբեր-նոյեմբերին լինի պարբերական… Ասել է, թե Էջմիածին ավելի խաղաղ մի կիրակի մի խմբով կմտնենք… Հեծանվի քաղաքային մշակույթը, կրկնում եմ, առաջինը կարող է Էջմիածինը բերել…
Ուխտագնացություն դեպի Աշտարակ-Օշական:
Ֆոտոշարը` Հասմիկ Պողոսյանի:
Չեմ մոռացել, մանկավարժական նորարության «Բարեկամություն» ճամբարի՝ մանկապարտեզների մանկավարժական աշխատողների օգոստոս-սեպտեմբերյան վերապատրաստումներին Էջմիածնի վարիչներից մեկը հավաստի-իր օրինակով պատմում էր քաղաքապետի արդար-առաջադեմ հայացքների մասին… Ուրախացա: Խոստացա խմբին մեծաքանակ հանդիպել, ինչպես հանդիպեցինք Կարմրավորի բակում, պարերգով Աշտարակի մանկավարժական աշխատողների հետ… Սպասեք ինձ-մեզ, մենք մոբիլ ենք՝ հեծանվի վրա:
Տխուր-շատ տխուր տպավորություն թողեցին առուները-ջրանցքները Էջմիածին-Արմավիրի ողջ ճանապարհով՝ Փարաքար-Մուսալեռ-Դաշտ-Շահումյան, Օշական բնակավայրերում… Հրազդանի, թե Քասաղի ջրերի նկատմամբ այդ վերաբերմունքը վայրի է, մերժելի, չունի արդարացում-բացատրություն… Եվ «Գետը համայնքում» նախագծով սենսեյ Հայկուհու Շադրլու ջրանցքի և նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանի հետևողական-սրտացավ ուսումնական աշխատանքը, որ Հայաստանի կառավարության հանձնաժողովի, «Մաքուր Հայաստան» նախագծի ուշադրության հարց է դառնում արդեն երկրորդ անգամ, մեկ՝ Հայկուհի Հովհաննիսյանի, պատմել եմ, երեկ էլ՝ Քնարիկ Ներսիսյանի ներկայացմամբ, նախագծի փնջային հավաքներով նորանոր համայնքների-դպրոցների ընդգրկումը-ակտիվացումը անընդհատ ջանքեր են ենթադրում յուրաքանչյուրից, հեծանվի վրա ոտքով, շաբաթ, թե կիրակի, հոկտեմբեր, թե նոյեմբեր…
Բույսերի խնամք ընտրովի գործունեությամբ խումբ, Հարավային դպրոց-պարտեզ, 4-5-րդ դասարանցիներ: Ֆոտոշարը՝ Շուշան Ալեքսանյանի:
Իսկ Էջմիածնի կողմից, թե Աշտարակի՝ Օշական գյուղ մուտքերը դիմավորում են աղբանոցի վերածած Քասաղի լանջերով ու հովիտներով՝ աջ թե ձախ ափերին գետի… Այսպես, աղբի հետ՝ գետերում, թե նրանց հովիտներում, մեր բնակավայրերում… մեր մեջ, ուզում են մեզ որպես անշարժի՞, թե՞ փախստականի ուսուցում պարտադրել պետական կրթական ծրագիրը, համայնքը… Երբեք, սրա այլընտրանքը մենք ենք՝ մեր անհատական պատասխանատվությամբ ու ինքնիրացմամբ, սրանից առաջացած՝ որպես կրթական համայնք-կրթահամալիրի Բանգլադեշ, մեր հեղինակային մանկավարժությամբ՝ ուսումնական նախագծերով ուսուցում, ճամփորդությամբ ուսուցում, որպես հավեսի մանկավարժության կյանք: Այս խնդիրները, որ միասին սեբաստացի հեծանվախմբով արձանագրեցինք, հետո ի՞նչ եղավ, խմբի ո՞ր անդամի անհատական պլան մտավ նախագծային ուսուցում դարձավ, ի՞նչ գործողություններ հետևեցին։ Տեսանք ու վե՞րջ։
Հեծանվային պարապմունքներ, 1-ին դասարան:
Հարավային դպրոց-պարտեզ:
Եվ Հրազդան-Քասաղի 80 կմ-ոց ճամփորդության՝ իր դադարներով բազում, ամենա… ամենա խնդիրը՝ ճանապարհին ո՛չ մի հեծանվորդ, ո՛չ մի սիրահար զույգ, խումբ, թափառողներ… Իսկ ի՜նչ կորչելու-առանձնանալու-վերանալու-խոստովանությունների… տեղեր են, ճանապարհներ, օրեր… Լավ, Չարենցի՝ Տերյանին ուղղված խոսքով՝ վերջին մեր սերը եկել-անցե՞լ է, բա էլ ինչո՞ւ-ինչպե՛ս ենք ապրում։ Հայր մեր… դու պահապան մեր…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1175