Համեմատություններ-զուգահեռները միշտ կաղում են, հատկապես որ ես երաժիշտ-երաժշտագետ չեմ, հիմա վատ էլ մտաբերում եմ լեգենդար «Բիթլզի» առաջացման-հայտնության հետևողական պատմությունը, որքան էլ ես եղել եմ ու կամ բիթլների ֆենոմենի մշտական ազդեցության ներքո… Ոչ մի ճիգ, ու գրելու, օրագրի անընդհատությունը պահպանելու պարտականությունը չէ, որ ահա այսպիսի օրից հետո ու շաբաթի խելահեղ ընթացքով առտու հինգին արթնացել եմ՝ Գեղարվեստի տանիքում կրթահամալիրի երաժշտական լաբորատորիայի, Ավագ դպրոցի 11-րդ, 12-րդ դասարանցի սովորողներ Արբի Ավիդիսիանի (հարվածային գործիքներ), Մարտին Միսակյանի (էլեկտրակիթառ), Գասպար Ավետիսյանի (բասկիթառ) և Կայ-Կարեն Խաչատրյանի համերգի տպավորությունները չհաղթահարած, ողջ համերգի ընթացքում մեր նորահայտ բիթլների 6-8 տարեկան ֆաների բուռն արձագանքի տեսարանից… Սպասում էինք, չէ՞, այսպիսի հանդիպման տանիքում… Ես, այո, այն պահից, երբ ազբոշիֆրի թեք տանիքն անջրպետ էր դարձել միասնական Գեղարվեստի (կրտսեր դպրոց + ուսումնական կենտրոն + լրացուցիչ կրթություն) զարգացման ճանապարհին, ու իմ դրբի տակ ընկավ… Կարինե Մացակյանը երեկ սրան անվանեց համաստեղծական արվեստ։
Մարտի 18-ին իր անհատական փոքր ցուցահանդեսը ներկայացրեց նաև Գեղարվեստի 3-րդ դասարանի սովորող Սուրեն Մխիթարյանը:
Արմինե Թոփչյանը լավ է հիշում, ֆոտոները կան, թե ինչպես էինք անմատչելի թվացող խորհրդային Բաստիոնն այս, վտանգելով մեզ, ներսից-դրսից ուսումնասիրում րոպե առաջ քանդելու համար… Ու հիմա տեսեք, որքան էլ Քնարիկ Ներսիսյանն ու Կարինե Մացակյանը, Գրիգոր Խաչատրյանը և Գեղարվեստի մյուս աշխատավորները թևերը քշտած ջանացել են, որ մոբիլ-շարժուն լինի ողջ տարածքը՝ իր համերգային հարթակով ու նստոտելու պադոններով (կրկնատակ), ինչ անշարժ հանդիսատես են դարձել սեբաստացի բոլոր տարիքի ուսուցիչները, Ավագ դպրոցի օրինակելի սովորողների մեծ խումբ, հյուրեր, ծնողներ… Տեսարան է՝ պայծառ օրով, ծաղիկներով ծիրանի, Մասիսով… Երկնքից կարծես բեմ իջած երաժիշտներով, որ երկար ժամանակ թաքնված էին Մայր դպրոցի ձայնագրման ստուդիայում ու ահա ներկայացել են՝ իրենց սպասած, իրենց հանդուրժած հասարակությանը նվաճելու… Ես փինաչիությունը խրախուսող չեմ եղել երբեք, ավելին՝ մեր հեղինակած մանկավարժությունը հայոց փինաչիությունը հաղթահարելու ճանապարհն է, ահա ինչու՝ մասնագիտական գնահատականի համար հոգացել եմ. հայտնի երաժիշտ-կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը, որ այսօր դեռ պիտի դահլիճային համերգների մասնակցի, ելույթներ ունենա Ռուբեն Հախվերդյանի և Լիլիթ Բլեյանի հետ, այս հայտնությանը ներկա է և ուշադիր լսում-զննում է…
— Զիլ է,- ասում է այսպիսի շատ խմբեր աշխարհով մեկ տեսած երաժիշտը,- լավ երաժիշտ են տղաները, լավ են նվագում… Կարելի է շնորհավորել…
Իսկ նրբանկատ-բարձրաճաշակ Լիլիթ Բլեյանը, որ մեր աշխարհը ճանաչում է նրա ստեղծման պահից, իր բնորոշ հումորով.
— Հայրիկ, բա ինչո՞ւ ես զրկում Դավթին այսպիսի թաթախումից…
Ես թվում էր՝ Դավիթը քնած է. երեկոյան, Կոջոյանի թանգարանի համերգային դարձած դահլիճի ճանապարհին եմ ես Դավթի մայրիկ-վարորդ Արմինեից իմանում, որ Դավիթը չի քնել, ի՜նչ էր սարքել խեղճ դաստիարակների գլխին… Արմինե ջան ու այլ մայրիկներ-սեբաստացի ծնողներ-ուսուցիչներ, ինչո՞ւ ձեզ նեղություն չտաք, անընդհատ մոբիլ չլինեք, որ երեխան՝ ձեր-մեր չզրկվի այս թաթախումից՝ ձայներից-գույներից-տպավորություններից վերկենցաղային-առօրյա… Իհարկե, ձեր «հանգիստը» կխանգարվի… ուրիշ ռիթմ կհաղորդվի… Ահա ինչու՝ ես ծափահարում եմ պարելով մեր գեղարվեստի տանիքը նվաճած բիթլներին ու նրանց ֆաներին, Գեղարվեստի երկրորդ-առաջին հարկերը կենդանությամբ՝ գարունով, թրթռումով, հուզումով ողողած Քնարիկ Ներսիսյանին ու ընկերներին… Սա, այսօրը նոր Գեղարվեստի պրեզենտացիան է, արժանի իմ պայծառ-տաղանդաշատ ընկեր Տիգրան Հայրապետյանին… Շնորհակալ եմ:
Ահա ինչու, այսքան ուրախ եմ Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթ Թադևոսյան, մայրիկ ու ընտանիք, Գեղարվեստի 3-րդ դասարանի Սուրեն Մխիթարյան, կերպարվեստ-տեխնոլոգիայի Արեն Շահնազարյան, Արմինե Բաղդասարյան, Անի Հովհաննիսյան, Հասմիկ Թոփչյան, Զառա Ոսկանյան… Մոռացա՞, մեղավոր եմ, հոգ չէ, իմ գիրը խորամանկորեն անընդհատ է, շարունակ շտկելու հնարավորություններով… Շնորհակալ եմ Գեղարվեստի այս համաստեղծական-անվերադարձ մեկնարկի համար ու այնքան ցավում եմ, որ ամբողջությամբ ուղղակի ներկա չեղա… Ոչինչ, որ ես կորցնում եմ, բայց երբ Դավիթ Թադևոսյանի ընտանի՜քն է կարևորում իմ ներկայությունը… Օրն էր այդպիսին… Ես չէի կարող Նիկոլ Փաշինյանի հետ չլինել Տիգրան Հայրապետյանենց տանը, իմ ընկերների հետ չայցելել շիրմին Տիգրանի… ամեն ինչ չեմ պատմի, օրագրային չեն, կրթահամալիրի տնօրենի գործով… Իսկ ես գործում եմ, այո, անհետաձգել, հիմա…
Երեկը տպավորիչ էր նաև Արմինե Թոփչյանի նոր աշխատակարգի ցուցադրմամբ՝ կողք կողքի Քնարիկի հետ, մանկավարժական աշխատանքի նախաձեռնողական-նախագծային կազմակերպմամբ…
Ինձ թվաց, որ Դավիթ Բլեյանը որոշել է հայտածել իր մեծ քրոջը՝ Լիլիթ Բլեյանին, նրա համերգին այցելելով ու ծափահարելով ու ծաղիկներ հանձնելով… Այդպես էլ արեց. տպավորված եմ, ինչի համար հարկ եղավ, որ ես չարչարվեի: Իմ կյանքն է: Չեմ փախչում:
Հետգրություն իմ օրագրի…
Թվում է՝ ավարտել եմ-ազատվել տպավորությունից՝
— Քնիր, քնիր, եղիր խեղճ ու հնազանդ և հլու…
Եվ անցնում եմ իմ անմիջական՝ տնօրինական պարտականությունների կատարմանը… Երկու ժամ ունեմ, մինչև Մեդիակենտրոն հասնելը, նախագծով ուսուցման առաջիկա շաբաթի պատրաստության քննարկում անցկացնելը դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների հետ, որ անցկացնում եմ mskh.am-ում։
Նրա գլխավոր էջում ասես համաստեղծական կրթահամալիրի պաստառ է։ Ո՞վ է ստեղծել… Հասմիկ ու Արմինե Թոփչյան քույրիկները, Լուսինե Բուշը, Առնոլդ Միքայելյանը… Շնորհակալ եմ ընկերներ, ստեղծական ու բարեխիղճ, իհարկե, բայց և մոբիլ. տեսաձայնագրման-հաղորդման-հրապարակայնացման կազմակերպումը նախագիծ է մեր մանկավարժության զարգացման համար՝ ինքնաբուխ, անհապաղ, վճռական նշանակություն ունեցող, որ դառնում է վարչարարությունից դուրս ու ազատ Արմինե Թոփչյանի աշխատանքը: Ինչ ասեմ, տեսեք՝ ստացվում է…
Մինչ Գեղարվեստի տանիքում համերգ էր…
#617
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան