ՀՀ պետական չափորոշչով «Հայ եկեղեցու պատմությունը» որոշված է որպես «Հասարակական գիտություններ» բնագավառի առարկա՝ նախատեսված 5-9-րդ դասարաններում, ավագ դպրոցում (հումանիտար հոսքում)։ Կրթահամալիրում այդ առարկայի բովանդակությունը ներառվում է տարբեր դասընթացների (Հայոց լեզու, Հայրենագիտություն, Գրականություն, Երաժշտություն, Պատմություն, Արվեստ) ծրագրերում և ուսումնական նախագծերում։ Այս ծրագիրն այսօր, իր ընթացքով, հանրային արձագանքով,  մի վիճակում է, որ դրա զարգացումը պահանջում է նրանում ընդգրկված աշխատողների մասնագիտական զարգացման ավելի հետևողական կազմակերպում, պարտականությունների կոնկրետացում-հստակեցում։ Այստեղից անհրաժեշտ եմ համարում կրթահամալիրի աշխատողների մասնագիտական զարգացման ծրագրում 2016թ. փետրվար-հունիս ամիսներին ներառել հետևյալ դասընթացները.

  • «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ». պարապմունքները՝ երկուշաբթի, ժամը 14.00, տևողությունը մինչև 60 րոպե.
    դասընթացը վարում է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա, կրթահամալիրի խորհրդի անդամ տեր Զենոն քահանան.
  • «Աստվածաշնչի ընթերցում». պարապմունքները՝ ուրբաթ, ժամը 14.20, տևողությունը՝ մինչև 50 րոպե. վարում է «Վեմ» ռադիոյի «Հոգևոր զրույցներ» հաղորդման հեղինակ Արաքսյա Պողոսյանը։

Մանկավարժության լաբորատորիայի առաջարկով հաստատում եմ մասնակիցների ցուցակը։ Մի խմբում ընդգրկված աշխատողը, իր ցանկությամբ, կարող է մասնակցել նաև մյուս դասընթացի պարապմունքներին։ Դպրոցների ղեկավարներն այդ աշխատանքը կներառեն աշխատողների անհատական պլաններում, կկատարեն համապատասխան փոփոխություններ դասացուցակներում, ամենօրյա վերահսկողություն կսահմանեն ծրագրի իրականացման նկատմամբ, կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն։

Մյուս մանկավարժական աշխատողները, որ այս փուլում ընդգրկված չեն վերապատրաստման նախագծում, իրենց նախաձեռնությամբ կարող են միանալ խմբերից մեկին կամ երկուսին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ

Ապրիլմեկյան սուրհանդակ

Ապրիլի 1-ին վերսկսվում են գարնանային արձակուրդով, ուսումնական ճամբարներով ընդհատված ուսումնական պարապմունքները։ Մեր ուսումնական տնտեսությունը՝ շենք-շինությունները՝ իրենց սրահներով-կաբինետներով, փակ լողավազանը, բակ-պարտեզները, Ագարակը, խնամքով-մանրամասնությամբ պետք է պատրաստել ապրիլմեկով սկսվող նախագծային շաբաթին։ Մարտի

Մեր տոնը՝ բարձունքներում

Ինձ ոգևորում են Հայաստանի Անկախության տոնի առթիվ բարձունքի հաղթահարման նախագծերը։ Ովքեր չեն հասցրել ավարտել նախապատրաստական աշխատանքը, սահմանված ժամկետներում հայտագրել իրենց ճամփորդությունը, հոգ չէ, կարող եք ճամփորդել նաև հաջորդ շաբաթ-կիրակի օրերին։