Դեկտեմբերի 25-29-ը կրթահամալիրում

Հանրապետությունում դեկտեմբերի 25-ից մեկնարկող սովորողների ձմեռային արձակուրդը չի խանգարի, որ մեր սովորողներին տեղափոխող տրանսպորտը բոլոր երթուղիներով սովորականի պես առավոտյան անի իր ուսումնական երթը դեպի կրթահամալիր։ Ի՞նչ անի սովորողը տանը, եթե դպրոցում իրեն սպասող այսքան գործեր կան։

  • «Դպրոցը ամանորի բաց լաբորատորիա» նախագծի ընթացքից գոհ եմ. ազդեցությունները՝ լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, փոխում են դպրոցներն ու շրջակայքը, փոխում են մեզ, տրամադրություն դառնում ոչ միայն մասնակցի համար, այլ նաև կրթահամալիր մտնող յուրաքանչյուրի՝ վերապատրաստվողներ, ծնողներ, հյուրեր…. Դեկտեմբերի 25-28-ը նախագիծն իրեն վայել ամփոփում կունենա դպրոցական-դասարանական-խմբային տոնական հավաքներով։
  • Իհարկե, դեկտեմբերի 25-28-ը 2017-2018-ի ուսումնական առաջին շրջանի արդյունքների ամփոփման շրջանն է, բայց այդ օրերին ենք թողել նաև 2017-ի անհատական ձեռքբերումների ներկայացումը՝ որպես տարեմուտի՝ 2017-ի ելքի ու 2018-ի մուտքի ստուգատես։ Ի՞նչ ավելի հետաքրքիր տոնական-արձակուրդային ընթերցարան կունենա յուրաքանչյուր սեբաստացի, քան սովորողներից՝ սկսած մեր 2-4 տարեկաններից, աշխատողներից յուրաքանչյուրի, խմբային-ակումբային այդ պատումները, ի՞նչ տեսադարան-ձայնադարան, քան տարեմուտի ստուգատեսի ուսումնական-տոնական հաղորդումները մեր դասարանական ու խմբային TV-ների, «Սեբաստացի» TV-ռադիոյի ստեղծագործական խմբերի։
  • 2018-ի հունվարը գալիս է իր օրացույցով՝ ուսումնական ճամբարների-նախագծերի անկասելի-անդիմադրելի հոսանքով. դրանց պատրաստվելը, դրանց մեջ յուրաքանչյուրիս անհատական մասնակցության ճշտումը, պայմանավորվածությունները, ճամբարային նախագծերը  դեկտեմբերի վերջին օրերի ամենակարևոր գործն է։
  • Ամանոր է Երևանում. տոնական ծրագիր կա, որ 2018 հոբելյանական տարվա նախօրյակին իսկական մեր գործը չէ՞, որ միասին, խմբով մասնակցենք։

Համեցեք, այս ծով գործի մեջ ի՞նչ խաբար է երկու շաբաթ տանը մնալը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքի դպրոցում հունիսի 13-17-ին ու հետո…

Բանգլադեշյան ամենամյա բաց պլեների, կրթահամալիրի դպրոցներում լրացուցիչ կրթության, պատանեկան աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության ամառային ճամբարների մեկնարկն է հունիսի 13-ին։ Ամեն օրը սկսվում է մարզական պարապմունքներով՝ հեծանիվ, ընդհանուր ֆիզպատրաստություն, բացօթյա մարմնամարզություն,

Մեր տոնը բարձունքին

Սեբաստացիներ, որ պատրաստվում եք Հանրապետության օրվա առթիվ նվաճելու Հայաստանյայց բարձունքները, որպես ամենամյա տոնական նախագիծ. Եղանակի տեսաբանները, հիդրոմետ ծառայությունները` Հայաստանի և արտերկրի, տեղեկացնում են, որ երեկ-այսօրվա քամին, որոտ-կայծակն ու անձրևը Հայաստանում

«Մեղրաձոր» ճամբարը սպասում է…

Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց մեր արշավախմբային հանդերձանքը. «Մեղրաձոր» ճամբարը 30 վրանային-ներքնակային տեղով խոհանոցով-սանհանգույցով պատրաստ է սեբաստացի ճամբարականներին ընդունելու: Հուլիսի 31-ին՝ ժամը 9.00, Մեդիակենտրոնից ճամբարի 1-ին հերթը