Ոˊչ երկնիշը, ոˊչ եռանիշը, 553-րդ համարի գիրն է, ոˊչ բուքը, ձյունը-տեղատարափը (հիմա գրում եմ՝ անձրևում է պատշգամբից այն կողմ), ոˊչ հին ու նոր տարին, ոˊչ համաճարակը՝ խոզի բերած գրիպով ու ծույլի պարգև արձակուրդով, ոˊչ ԻԳԻԼ-ն ու հանրապետականը չկանգնեցրին-չկտրեցին-չընդհատեցին իմ գիրը…

— Խի՞,- կհարցնի իմ օրագրով գազան կտրած Դավիթ Բլեյանը…
Իմ մեջ եղած գրողականի համառությունը չէ… Ես ղեկավարում եմ կրթահամալիրը, կատարում կրթահամալիրի տնօրենի իմ գործը, լավ-վատ, բլոգով… Բլոգային ուսուցում կրթահամալիրում, կա, չէ՞, իր վատով-լավով, առկա է և այդպիսի կառավարում… Ես չեմ հնարել սա, որ շատ հեռու չգնամ, բայց միջազգային լինի. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որքան հետևում եմ, այդպես է աշխատում: Ուղղակի իմ աշխատանքը, ինչպես իմ օրագիրը, անընդհատ է…

Ամեն մեկն իր գործին։

— Թռչում է, բայց չի քայլում, համ էլ թռչուն չի…
Դավիթը շարունակում  է հանելուկներ հորինելը… Գլխի ընկա՞ք՝ թիթեռի մասին է պատմում…
— Հայրիˊկ, Սասունցի Դավիթն ինչո՞ւ է ցույց տալիս իր ուժը…
Ես իմ էկրանի առաջ եմ՝ հյուրասենյակում, բազմոցի վրա՝ նեթբուքի էկրանի առաջ, հարմար վագրավարի-կապիկավարի տեղավորվել է Դավիթը՝ կլանված Սասունցի Դավթի մուլտով, անծանոթին կթվա՝ առաջին անգամ նայում է սկզբից մինչև վերջ… Քանի անգամ, ո՞վ գիտի հաշիվը: Այս անգամ ուշադրության կենտրոնում Ձենով Օհան երկրագործն է՝ եզը, լծկանը, գութանը, վարը…
— Դու ինձ էդպես միˊ ասա, պաˊպ, դու մանրամասն պատմի… Որ մարդիկ իմանա՞ն, պապ, որ ինքը Սասունցի Դավիթն է, որ չմտածե՞ն, թե թույլիկ է…
— Հիմա Մսըր երկրի մասին պատմի…
— Վաղն Արևիկն է այցելելու քեզ, Մելինեն՝ առավոտյան, Արևիկը՝ կեսօրին…
— Հա, թե չէ Մելինեն մեղք էր մենակ ամբողջ օրը, պապ…
— Ե՞րբ եմ գնալու պարտեզ, պապ (կարոտել է, չի թաքցնում)…
Հանկարծ զանգեց այդ պահին դաստիարակ Կարինեն.
-Դավիˊթ, աˊռ, խոսի,-Արմինե մայրիկը փոխանցում է խոսափողը:
Ու Դավիթն իբր կարոտից ընկավ-պառկավ բազմոցին… պատկե՜ր.
— Գնամ՝ խումբը խառնեմ, ես վագր եմ… Ու մռնչո՜ց խոսափողի մեջ…
Վագրի նման բազմոցի վրայով, փոքր ու մեծ սեղանների վրայով, չորեքթաթ՝ մինչև բաղնիք, շորերով մտավ իր ավազանը…

Աշխատանքային այսօրը պարասրահում և ձիանոցում։

— Էս ի՜նչ երկիր ա… Երկրից ա…
Նորից ամեն ինչ խառնվեց՝ առավոտ-ցերեկ-իրիկուն-գիշեր, ձյուն-սառույց-ձնհալ-անձրև… Երեկ գրում էի երեքին գիշերվա… Իննին առավոտվա… Հիմա գիշերվա մեկն է, նոր սկսել եմ, չի երևում` երբ է իմ քունը գալու: Ես էլ իբր հիվանդն եմ, ժամը տասից էլ Գեղարվեստում մանկավարժական հավաքը պիտի ղեկավարեմ … Երկրից է:

Թիֆլիսում իսկական արձակուրդ էր. մթնով քնում էի, լույսով վեր կենում. պատիվ-հարգանք… Երեկ զանգեց մեր լավ բարեկամ, Թբիլիսիի թիվ 37 դպրոցի տնօրեն Լարիսա Մելաձեն, ի՜նչ ջերմ խոսեցինք, անկեղծ կարոտ կար, շատ ուզում է, որ հուլիսին իր հյուրը լինեմ, տանի ուրիշ Վրաստան՝ Սվանեթը ցույց տա… Սիրոˊվ: Բոլորիդ վրացական մաղթանքներ…

Գիտեք՝ շատ բան է փոխվել բոլորիս կյանքում. առցանց ուսուցումը փոփոխությունների ստուգատես է: Ոչ մեր սովորողներն են խանգարում, ոչ էլ դասերը, շե՜ն մնա մեր կառավարությունը… Իմ կայքի խմբագիրն էլ… Սուսոն չի, Զառան է. Զառան էլ, Սուսոն էլ երգչախմբում են… Սուսոն ամենաշատն է փոխվել՝ հա´մ խմբագիր չէ, հա´մ երգում է, հա´մ պատրաստվում է հունիսյան իր մրցանակ-շրջագայությանը… Մնացածը՝ էսօրվա ֆլեշմոբը հայերենի, մեր ծրագրի միջնաժամկետ հայտը, հաշվետվությունը… մնացածը՝ ձեռի հետ… Ես էլ հիմա պիտի Զառայի ճաշակով գրեմ… Համաճարակ է համ էլ:

Մյուս կողմից էլ. ի՞նչ է փոխվել որ: Սովորողը պիտի սովորի, սովորեցնողը շարունակի սովորեցնելու իր աշխատանքը, ֆիզիկական թե մեդիամիջավայրում ու գործիքներով: Սրա նման մի բան ես ասել եմ երեկ, Տաթև Բլեյանի կազմակերպած քննարկմանը, ասում եմ հիմա, երբ ամփոփում ենք մեր առցանց ուսուցման առաջին շաբաթն ու պատրաստվում երկրորդին… Ով չի սովորում հիմա, 2016-ի հունվարի 11-ից սկսած, մեր սովորողը չէ, ով չի ուսուցանում հիմա, մեր աշխատողը չէ: Ով այսպես չի մտածում-կազմակերպում-կատարում, իմ աշխատակազմից չէ… Ես արտահայտվեցի, սրանից ավելին՝ չարից է:

Ուսումնական տարածքի բարելավում:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանում։

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 553

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդկանց ներգրավող բանաձև պետք է լինի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։

Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ

— Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ,- ավելի ու ավելի հաճախ է հարցնում Դավիթ Բլեյանը:— Դեկտեմբերը գա, հետո դեկտեմբերի 12-ը. ծնունդ անենք, մոմեր վառենք, դնենք տորթի վրա… Իմ մեքենա-մոմերով շնորհավորե՞նք…  Два, три,

Առանց թիկնոցի-ֆիքսատորի-արկածի՝ ինչի՞ն այլընտրանք․․․ ի՞նչ հեղինակություն․․․

Անձրևը՝ գարնան-մայիսի, շաբաթ, թե կիրակի օրվա, ինչպե՞ս, ինչո՞ւ հետաձգի ուսումնական օրացույցով որոշված սովորողների-ուսուցիչների նախագծային գործերը, ասենք՝ ուսումնական ճամփորդությունները․․․Ի՞նչ, այդքան հաճա՞խ է  անձրևով օրը Հայաստանում-Երևանում-Բանգլադեշում, որ խույս տաս հետաձգելով․․․ Ինչո՞ւ խույս