Հո գլուխ գովելով չէ, ասելով չէ. դադարն իմ անխոնջ մարմնին պարտադրվեց որպես ինքնակարգավորիչ՝ սեպտեմբերի 20-21-ի ազատ օրերի տեսքով: Ես այնքա՜ն  ուզում էի, որոշել էի և՛ Արմաղանը նորից գրոհել՝ միանգամից երեք ուղղությամբ՝ Գեղհովիտի, Գետաշենի, Մադինայի, և՛ իմ հին ընկերների հետ որպես նոր գագաթ՝ Խուստուփը նվաճել, և՛ թոռնուհի Արևիկի հետ Արտանիշի գագաթը բարձրանալուց հետո իմ կարոտած ծովախորշը ներկայացնել, և՛ Արագածի մնացած երեք գագաթներից գոնե երկուսը՝ Հյուսիսային-Արևմտյանը, նվաճել և անպայման Արայի լեռան ամենաբարձր կետից նայել Արագած-Մասիս լեռներին ու Քասաղի կիրճին։ Բայց ես քնել եմ մեռելի պես ու մեռելի չափ, այնքան, որ, երևի արևի ճառագայթները գտել են ինձ ու զոռով ոտի հանել: Օրագիրը կասի՝ այսպես երբ է եղել է, եթե երբևէ եղել է: Բայց ինչո՞ւ արդարանամ: Հիմա ես ինձ թարմ ու բարձունքում եմ զգում, ներկայացրեք հավաքն իր ողջ բազմազանության մեջ, ես ուզում եմ միասին քննել Հավաքին ներկայացվող ամեն մի նախագիծ:

Աշնանային 10-րդ ստեղծագործական հավաքի բաց պարապմունքներ Նոր դպրոցում:

Իսկ ես իմ խոստացած դդումը անկախության օրով գետնին զարկեցի: Ինչո՞ւ պիտի անպայման եզ-գառ-ուլ-աքլոր լինի մատաղացուն: Էս գոզալը, մեր տնտեսությունում տռզած բարիքը, ումի՞ց է պակաս: Ինչպես և սպասում էի, կարմիր էր. սերմացու կորիզներն առանձնացրի «Բանգլադեշս՝ դդմաշեն 2015-2016» նախագծի համար, գազարի պես քաղցր պտղի 1/8-րդն էլ հաճույքով կերա: Այս տարվա «ղափամա» սեբաստացիական տոնի ողջ «միսը» մեր տնտեսությունում կա:

Թատրոնի բաց պարապմունք Գեղարվեստի կենտրոնում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Վաղուց ես խնձորենու՝ հեկտարներ ձգվող այգում չէի եղել: Երկրագործի բազում հոգսերով, Արայի լեռան փեշերից սկսվող խնձորի այգիները իմ հայրենին եղան, որից չէի ուզում բաժանվել Շուշան ու Դավիթ Բլեյանների հետ: Իմ դասընկեր Ռուբենն իր Վարդ տիկնոջ հետ ինձ անկախության բերկրանք պարգևեց: Շնորհակալ եմ՝ ճիշտ տեղում և ժամանակին: Իսկ այգիներն ու Արայի փեշերը թողնելն այս անգամ ինձ համար ավելի դժվար էր, ինչպես Շուշանից բաժանվելը: Եվ ինչո՞ւ թողնեմ. ես պատմել եմ որպես այգեպան-այգեգործ-պարտիզպան գործելու իմ այլընտրանքի մասին, ինչպես Ռուբեն ընկերն իմ, որ պարտադրված կթողնի իր փոքր հիդրոկայանների գեներատորների մշակման-արտադրության-նորոգման գործը, կփակի իր աշխատանքային կենսագրության տպավորիչ-արդյունավետ այդ էջն ու պատրաստ կլինի զբաղվելու իր այգիներով: Հիացմունք պատճառած քո խանդավառությունը, եղբայր իմ, տեղին էր անկախության օրվա առիթով, իմ վաթսունամյա երկրորդ շրջանի լավագույն նվերն ու օրինակը:

Ուսուցիչների լրացուցիչ կրթության պարատուն-պարապմունքը վարում է պարուսույց Ստեփան Թորոյանը:

Ինչքա՜ն պիտի ես սեբաստացիական աշխարհի քարքարոտում իմ հունձքն անեմ: Առաջ արի, փոխարինող, էստաֆետը վերցնող, ինձ ձգում է իմ իդիլլան՝ Արայի փեշերից դեպի Մասիս ու Արագած, Քասաղի ձոր հայացքով, Սաղմոսավանքի ու Օհանավանքի գմբեթներով: Իմ «կրթական գեներատորների» արտադրության ֆիրմային տարբերանշանը հանրային ամենաբարձունքին հասցնելու համար ես ամենաշատը հինգ տարի ունեմ:

Սոնա Փափազյան, բարձունքներում  անկախության շունչն առավել հզոր է, ու դեպի բազում գագաթներ տասնյակ խմբերով հարյուրավոր սեբաստացիների ձգվող երթը, Աշոտ Բլեյանի՝ մարդուց քաղաքացի կերտման անկախության քսանհինգ տարվա խնդիրը, Արշակ Մուսախանյանի սուվերենության (ինքնիշխանության) գերակա քաղաքացիական կարգավիճակի արձանագրումը նույն օպերայից են: Ինչպես որպես մեթոդ՝ մարդուց-քաղաքացի բարձունքի ճանապարհի անցումը երգով, Կոմիտասով, որ տարիներ անցնում են Սվետա Ճաղարյանը, Մարինե Մկրտչյանը իրենց շարունակ երիտասարդացող գործընկերների՝ իրենց աղջիկների հետ: Երգով կանցնի իմ ճամփան, գնում եմ իմ յար՝ Արագածի թե Կապուտակի մոտ… Ես ձեր խմբերից յուրաքանչյուրի հետ եմ, մինչև յուրաքանչյուրիդ բարեհաջող «իջնունք»: Բարի օր, սեբաստացիներ:

Ավագ դպրոցի սովորողները մասնակցում են «Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեությանը 3-րդ դասարանում:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:

Սեպտեմբերի 22-ով անհատական խմբային բարձունքների՝ լրացուցիչ կրթության նախագծերի ներկայացման շքերթն է մեկնարկում Ստեղծագործական ամենամյա՝ թվով 10-րդ հավաքի ձևով, նախագիծ, որ որպես բարձունք մեկ առ մեկ պիտի նվաճվի 2015-2016 ուսումնական տարում: Սա էլ նույն օպերայից է:

Առաջիկայում իմ այգիները  գյուղացիական մեր տնտեսությունն է: Այգեգործ Էդվարդ Հովհաննիսյանի, կենդանաբան Քաջիկ Բաբայանի ու ամենակարող Օնիկ Դավթյանի հետ, ձեր մասնակցությամբ մինչև «Տոները» ներկայանալի պիտի դարձնենք մեր երկրագործության կենտրոնը:

Հասմիկ Թոփչյանի նոր նախագիծը Նոր դպրոցում:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#456

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ե՛վ միտք, և՛ հույզ, ինչո՞ւ ոչ, ասացե՛ք, խնդրեմ…

Իմ օրացույցում հունիսի 2-ն անփոփոխ բովանդակություն-կարևորում ունի. իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է: Դե՛, շնորհավորեք ինձ: Լիլիթն ինձ հայր դարձրեց, Լիլիթն ինձ հասունություն փոխանցեց. ես ո՞վ էի մինչև Լիլիթը…

Շաբաթ․․․ հերթական

Համերաշխության, ստեղծումի, նախաձեռնողականության․․․ 

Գրիչը քոնն է, թուղթը՝ քոնը, գրողն էլ դու, գործիչն էլ՝ դու… 2015-ին

Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք