Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ «Հանրակրթության մասին»,  «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով կրթահամալիրի 6 դպրոցները կարող են ղեկավարել սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ունեցող, քոլեջը՝  նախնական և միջին մասնագիտական ուսուցման հաստատության ղեկավարման հավաստագիր ունեցող անձինք։  Մինչև մրցույթը կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի, Նոր դպրոցի, Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Միջին դպրոցի, Ավագ դպրոցի և քոլեջի ղեկավարները պաշտոնակատար են։ Նրանք սահմանված կարգով կարող են մասնակցել հայտարարվող մրցույթին. մինչև մրցույթի ավարտը նրանք պաշտոնակատար են։ Այսօր միայն Նվարդ Սարգսյանն է սահմանված կարգով մասնակցել վերապատրաստման, ստացել նախնական և միջին մասնագիտական ուսուցման հաստատության ղեկավարման  հավաստագիր։ Կրթահամալիրի դպրոցների ղեկավարներին, եթե մտադիր են մասնակցելու հավաստագրի համար անհրաժեշտ վերապատրաստմանը, առաջարկում եմ վերապատրաստող կազմակերպություններից ընտրել «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ)  կամ  «Ուսուցման ազգային հիմնադրամը» (ՈՒԱՀ) և ներկայացնել փաստաթղթերը՝  ՄՆՀԱ՝ մինչև հոկտեմբերի 13-ը, ՈՒԱՀ՝ մինչև հոկտեմբերի   22-ը։  

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, դպրոցների սովորողները և նրանց ծնողները, որ անտարբեր չեն, թե ով է լինելու իրենց դպրոցի ղեկավարը, կարող են անձամբ տեղեկանալ՝ սահմանված կարգով մասնակցելու է մրցույթին իրենց նախընտրած թեկնածուն,  անհրաժեշտության դեպքում՝ օգնել որոշում կայացնելու, աջակցել։

Լուսանկարը՝ Տաթև Աբրահամյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապրիլմեկյան սուրհանդակ

Ապրիլի 1-ին վերսկսվում են գարնանային արձակուրդով, ուսումնական ճամբարներով ընդհատված ուսումնական պարապմունքները։ Մեր ուսումնական տնտեսությունը՝ շենք-շինությունները՝ իրենց սրահներով-կաբինետներով, փակ լողավազանը, բակ-պարտեզները, Ագարակը, խնամքով-մանրամասնությամբ պետք է պատրաստել ապրիլմեկով սկսվող նախագծային շաբաթին։ Մարտի

Պահանջում եմ կրթական միջավայրը բերել պատշաճ վիճակի

Այցելեցի այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոց և տխրությամբ արձանագրեցի, որ 2-4 տարեկանների խումբը (դաստիարակ՝ Բուրիկ Հովսեփյան, օգնական՝ Լիանա Գարախանյան) պահեստի է վերածված՝ փնթի, լիքը անպետք գույքով, երկու խմբերի տարածքը՝ չմաքրած ապակիներով, հարավային

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ