Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ «Հանրակրթության մասին»,  «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով կրթահամալիրի 6 դպրոցները կարող են ղեկավարել սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ունեցող, քոլեջը՝  նախնական և միջին մասնագիտական ուսուցման հաստատության ղեկավարման հավաստագիր ունեցող անձինք։  Մինչև մրցույթը կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի, Նոր դպրոցի, Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Միջին դպրոցի, Ավագ դպրոցի և քոլեջի ղեկավարները պաշտոնակատար են։ Նրանք սահմանված կարգով կարող են մասնակցել հայտարարվող մրցույթին. մինչև մրցույթի ավարտը նրանք պաշտոնակատար են։ Այսօր միայն Նվարդ Սարգսյանն է սահմանված կարգով մասնակցել վերապատրաստման, ստացել նախնական և միջին մասնագիտական ուսուցման հաստատության ղեկավարման  հավաստագիր։ Կրթահամալիրի դպրոցների ղեկավարներին, եթե մտադիր են մասնակցելու հավաստագրի համար անհրաժեշտ վերապատրաստմանը, առաջարկում եմ վերապատրաստող կազմակերպություններից ընտրել «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ)  կամ  «Ուսուցման ազգային հիմնադրամը» (ՈՒԱՀ) և ներկայացնել փաստաթղթերը՝  ՄՆՀԱ՝ մինչև հոկտեմբերի 13-ը, ՈՒԱՀ՝ մինչև հոկտեմբերի   22։  

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, դպրոցների սովորողները և նրանց ծնողները, որ անտարբեր չեն, թե ով է լինելու իրենց դպրոցի ղեկավարը, կարող են անձամբ տեղեկանալ՝ սահմանված կարգով մասնակցելու է մրցույթին իրենց նախընտրած թեկնածուն,  անհրաժեշտության դեպքում՝ օգնել որոշում կայացնելու, աջակցել։

Լուսանկարը՝ Տաթև Աբրահամյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներին

Կրթահամալիրի տնօրենի ուղերձը «Սեբաստացի» TV, 26.05.2016

Նախագծային հավաք՝ աշխատանքային երգ-պարով

Սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք. Մենք արդեն հայտարարել ենք, որ ապրիլի 9-ին գլխավորապես կենտրոնանալու ենք «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի վրա, ներկայացնելու ենք և՛ խորհրդային անցյալից մեզ ուղեկցող ձևական շաբաթօրյակի մեր

Հետազոտական վարժարանի նոր կարգավիճակով ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղերձը 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներին, կրթահամալիրի ավագ դպրոցին։