Այցելեցի այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոց և տխրությամբ արձանագրեցի, որ 2-4 տարեկանների խումբը (դաստիարակ՝ Բուրիկ Հովսեփյան, օգնական՝ Լիանա Գարախանյան) պահեստի է վերածված՝ փնթի, լիքը անպետք գույքով, երկու խմբերի տարածքը՝ չմաքրած ապակիներով, հարավային ճակատը՝ լողափով, չմաքրված, խոտը չհնձած, աղբանոց։ Բազմիցս գրավոր և բանավոր զգուշացրել եմ, արգելել ուսումնական կաբինետները, կրթական միջավայրը, միջանցքները վերածել մոռացված իրերի պահոցի։ Արձանագրում եմ կրթահամալիրի կրթական օբյեկտների, բակերի պահպանության և բարելավման խմբի ղեկավար Ռուդիկ Սահակյանցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավար Արմինե Թոփչյանի անբավար վերահսկողություն-կազմակերպումը։ Բուրիկ Հովսեփյանին, Լիանա Գարախանյանին և Շողիկ Ղարիբյանին հայտարարում եմ նկատողություն։ Պահանջում եմ 24 ժամվա ընթացքում Գեղարվեստի դպրոցի նախակրթարանը՝ իր ներքին և արտաքին տարածքներով, բերել պատշաճ վիճակի։

Այսօր ցավով արձանագրեցի, որ կրթահամալիրի Մայր դպրոցի հողատարածքները, ծառերն ու թփերը արդեն 4-րդ օրն է, անջուր են: Սահմանված կարգով ծառերը չջրելն արտակարգ պատահար է: Բազմիցս գրավոր ու բանավոր զգուշացրել եմ, որ սեպտեմբեր ամսին ամենաշատն են չորանում կանաչ տարածքները: Դրա պատասխանատուներն ասում են, որ արդեն աշուն է, ամառվա վտանգն անցավ: Իրականում սեպտեմբերը Երևանում ոչ պակաս չորային է, աղետաբեր՝ չջրվող ծառերի ու տարածքների համար: Զգուշացնում եմ կրթական օբյեկտների հողերի խնամքի պատասխանատուներին, որ բարեխիղճ իր պարտականությունները չկատարելը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: Սպասում եմ կրթահամալիրի կրթական օբյեկտների, բակերի պահպանության և բարելավման խմբի ղեկավար Ռուդիկ Սահակյանցի, պարտիզպան Գևորգի և դպրոցների ղեկավարներ Մարգարիտ Սարգսյանի և Մարթա Ասատրյանի հասկանալի բացատրությանը, իհարկե, անհապաղ ոռոգումը կազմակերպելուց և կատարելուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական

Մարտ, ծառզարդար, անընդհատ կրթություն

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հրապարակել է մարտի 13-ի մանկավարժական ակումբի և մարտի 14-ի մանկավարժական դպրոցի ծրագրերը։ Դրանք մեր ուսումնական կյանքի կազմակերպիչ ուսումնական օրացույցի, հեղինակային կրթական ծրագրի 2018-ի բովանդակության արտացոլումն են։ Անհրաժեշտ