Այցելեցի այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոց և տխրությամբ արձանագրեցի, որ 2-4 տարեկանների խումբը (դաստիարակ՝ Բուրիկ Հովսեփյան, օգնական՝ Լիանա Գարախանյան) պահեստի է վերածված՝ փնթի, լիքը անպետք գույքով, երկու խմբերի տարածքը՝ չմաքրած ապակիներով, հարավային ճակատը՝ լողափով, չմաքրված, խոտը չհնձած, աղբանոց։ Բազմիցս գրավոր և բանավոր զգուշացրել եմ, արգելել ուսումնական կաբինետները, կրթական միջավայրը, միջանցքները վերածել մոռացված իրերի պահոցի։ Արձանագրում եմ կրթահամալիրի կրթական օբյեկտների, բակերի պահպանության և բարելավման խմբի ղեկավար Ռուդիկ Սահակյանցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավար Արմինե Թոփչյանի անբավար վերահսկողություն-կազմակերպումը։ Բուրիկ Հովսեփյանին, Լիանա Գարախանյանին և Շողիկ Ղարիբյանին հայտարարում եմ նկատողություն։ Պահանջում եմ 24 ժամվա ընթացքում Գեղարվեստի դպրոցի նախակրթարանը՝ իր ներքին և արտաքին տարածքներով, բերել պատշաճ վիճակի։

Այսօր ցավով արձանագրեցի, որ կրթահամալիրի Մայր դպրոցի հողատարածքները, ծառերն ու թփերը արդեն 4-րդ օրն է, անջուր են: Սահմանված կարգով ծառերը չջրելն արտակարգ պատահար է: Բազմիցս գրավոր ու բանավոր զգուշացրել եմ, որ սեպտեմբեր ամսին ամենաշատն են չորանում կանաչ տարածքները: Դրա պատասխանատուներն ասում են, որ արդեն աշուն է, ամառվա վտանգն անցավ: Իրականում սեպտեմբերը Երևանում ոչ պակաս չորային է, աղետաբեր՝ չջրվող ծառերի ու տարածքների համար: Զգուշացնում եմ կրթական օբյեկտների հողերի խնամքի պատասխանատուներին, որ բարեխիղճ իր պարտականությունները չկատարելը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: Սպասում եմ կրթահամալիրի կրթական օբյեկտների, բակերի պահպանության և բարելավման խմբի ղեկավար Ռուդիկ Սահակյանցի, պարտիզպան Գևորգի և դպրոցների ղեկավարներ Մարգարիտ Սարգսյանի և Մարթա Ասատրյանի հասկանալի բացատրությանը, իհարկե, անհապաղ ոռոգումը կազմակերպելուց և կատարելուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի Ամանոր, ու միասին…

Դեկտեմբերի 25-29-ը կրթահամալիրում Հանրապետությունում դեկտեմբերի 25-ից մեկնարկող սովորողների ձմեռային արձակուրդը չի խանգարի, որ մեր սովորողներին տեղափոխող տրանսպորտը բոլոր երթուղիներով սովորականի պես առավոտյան անի իր ուսումնական երթը դեպի կրթահամալիր։ Ի՞նչ անի

Պատանի քաղաքագետները հրավիրում են

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը

Այս շաբաթվա մեդիաուրբաթը՝ հինգշաբթի օրը

Հարգելի տիար Բլեյան. Հոկտեմբերի 13-ին ուսումնական օրացույցով Ավագ դպրոցի մեդիաուրբաթ-համերգն է: Նույն օրվա Գյումրու համերգում ընդգրկված են  բոլոր երաժիշտ դասավանդողները: Այս մասին Ձեզ հետ բանավոր խոսել էի. խնդրում եմ, հնարավորության դեպքում,