Շուշան Բլեյանը, ով իր մատղաշ տարիքում մասնագիտական կրթության հարուստ փորձ ունի, երեկ ժամանակ էր գտել, 1 օրով ուսումնական Գյումրիից այցելել Երևան՝ ամենահարազատներին տեսնելու… Հիմա, երբ ընթերցողը կարդում է այս գիրը՝ թվով 426-րդը, Շուշանը նորից ոչ միայն Գյումրիում է, այլև վոկալի իր ուսուցիչ Մարինե Հակոբյանի պարապմունքին: Երևան մեկօրյա այցի ընթացքում Շուշանը պարապմունք բաց չթողեց. երեկ պարապել-դուրս է եկել Գյումրիից, այսօր էլ՝ Երևանից հասել պարապմունքի: Եվ դեռ մինչև օգոստոսի 28-ն էլ անցկացնելու է Գյումրիի իր վարձած բնակարանում. ազատ ժամանակ ունի և իտալերենն է բարելավում-վերականգնում… Շուշանը քանի՜ լեզու գիտի՝ անգլերեն, վրացերեն, գերմաներեն, իտալերեն… Ռուսերենը՝ իմ իմացած միակ օտար լեզուն, չեմ ստուգել… Դավիթ Բլեյանը հրճվանքով, ձայնեղ՝ գոռոց-գոչյունով դիմավորեց, անցկացրեց այն երկու ժամը, որ կարող էր հատկացնել Շուշանը մեզ… Շուշանը տեսավ հասունացող-առնականացող եղբորը, սիրեց, Դավիթն էլ մեծի պես մինչև ավտոմեքենան ճանապարհեց… Հետո էլ, թե.
– Գյումրի՞ գնաց Շուշանը, թե՞ Վիեննա, պա՛պ: Բա Երևան ե՞րբ է գալու…

Շուշանը շատ հաստատություններ է տեսել՝ երաժշտական դպրոցներ, Երևանի կոնսերվատորիա, Վիեննայի երկու կոնսերվատորիա, վոկալի տասնյակ մասնագետներ: Շատ ջանք են գործի դրել հարգելի-բարեխիղճ մասնագետները Շուշանին իրենց գիտելիքը փոխանցելու համար… Հաճախ, շա՜տ հաճախ չի ստացվել, իրենը չի դարձել, շատ ջանք է թափել, իր ժամանակը ծախսել ու կոկորդը ցավեցրել՝ բառիս բուն իմաստով, բայց իր վոկալ կարողությունը չի դարձել, ընդունակությունը չի բացվել… Հիմա զգում է, որ այս 1,5 ամսում շատ բան է փոխվել իր վոկալում… Սկսել է զգալ վոկալի իր ուժը, ինքնավստահություն է ձեռք բերել, չգիտեմ՝ արդյո՞ք այնքան, որ սեպտեմբերին, մինչև Վիեննա մեկնելը, երգի մեզ համար… Տեսնենք-լսենք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացու գործատու հուլիսին ասենք` բարով եկար…

Հուլիսի 1-ին երկարատև-անկողնային-անկասելի, մաշող, կյանք դարձած հիվանդության մաքառումից հետո մեռավ-քնեց, հանգստացա՞վ Թաթոս Բլեյանը՝ իմ Էդվարդ ավագ եղբոր ավագ որդին, Արամ Բլեյանի հայրն ու Էդվարդիկի պապը, Արթուր և Պետրոս (Յուրա) Բլեյանների եղբայրը…

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝

Նիկոլ Փաշինյանի-Աննա Հակոբյանի սպասված 4-րդ երեխայի ծնունդը

Նիկոլ Փաշինյանի-Աննա Հակոբյանի սպասված 4-րդ երեխայի՝ երեկ դեռ անանուն աղջնակի ծնունդը պիտի խառներ իմ օրը պլանավորված… Ինչ լա՜վ եղավ. ես հայտնվեցի Իջևանում՝ մեծ խնջույք-աչքալուսանքի մեջ… Ինձ, Նիկոլի հայր ու իմ