Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Մեղրաձորի մեր բարեկամ դարձած Հովհաննիսյաններն ուշադիր են հուզելու աստիճան՝ ինձ ուղարկել են նվեր-ճաշակելիքներ. Մարալիկի հյութեղ կանաչով սնված կովի տիկին Կարինեի կթած-մերած մածուն. ամեն օր մի բաժակ, ու շնորհակալ եմ, ինքն իրեն գրվում է… Դավիթ ճաշակում է հաղարջը սև՝ դժվար է այլ ձևով նրա ուշադրությունը շեղել շոկոլադից սպիտակ, Արմինեն ստացել է դալար լոբի, ու բոլորս՝ կրկին հյուրընկալվելու հրավեր… հատկապես, որ կարտոֆիլն էլ արագորեն աճում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց

— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար:

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր

Այսօր իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 4-ին, իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է. իմ երախտահիշատակ, միշտ պայծառ հայր-եղբայրը դարձավ 79 տարեկան, որից 9-ը տարին երկնքում հսկում է ինձ, իր երեք տղաների ընտանիքներին,