Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է ենթադրելը, իրար փոխանցելը… թվում է՝ բոլորն են չինացի լինելու.
— Տո՜, էս չինացիները… լսել ե՞ս, որ…
Մեդիան ողողված է չինական արմանք-զարմանքով: Այս մեկը ես առանձնացրի իմ կիրակնօրյա գրի համար. 10կմ-ոց վերջրյա «հայվեյ» են բացել, վերջրյա ճանապարհ՝ 9.6 կմ երկարությամբ մայրուղով, որը միացնում է Սինշան գավառը G42 մայրուղուն` Շանհայ և Չենդու քաղաքների միջև: Տեսե´ք, անպայման տեսեք այս կադրերը: Մարդ կարողանար հայ-չինական համատեղ նախագիծ դարձնել Սևանի ավազանի մաքրումը՝ այո´, Սևանի ավազանն այլանդակած ափամերձ բոլոր կառույցների մաքրումն ու ավերի վերականգնումը… կամ Սևանից սկիզբ առնող ու մինչև Արաքս թափվող, Երևանն աջ ու ձախ ափերի կիսող Հրազդան գետի ողջ կիրճի մաքրումն ու դրախտի վերականգնումը… Մեկ է, չենք անելու. ես էլ իմ ձգտումների ցանկից կհանեի, ու էլ ծերանալ չկար… Ի՞նչ է մնում մեզ, այս երկու գործը կպցնելը, մնացածը չինացիք կանեն 1-2-3 տարում՝ մաքսիմումը…

Մեծ Լճասարի գագաթից երևում են Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, լճից սկիզբ առնող Հրազդան գետը: Իվետա Ջանազյանի ֆոտոուսումնասիրությունը՝ հատուկ գրի համար:

Մոնակոյում իմ ընկերոջ-բարեկամի հյուրընկալությամբ՝ եղել եմ 2001-ին… Գիտեմ՝ ինչ արժե քառ. մետր հողը Մոնակոյում, ինչպես են Իտալիա-Ֆրանսիա սահմանին ասեղնագործել մարդիկ այս ինքնիշխան դղյակ թե թանգարան-պետությունը… Միջերկրական ծովի հաշվին տարածքը մեծացնում են 60 հազ. քառ. մետրով՝ այսպիսի նախագծի վրա ծախսելով 25 մլրդ դոլար… Հայաստանում, ավա՜ղ, հողը գին չունի, չնայած, մեր մանկավարժության 25-րդ տարում մեր չգիտեմ՝ քանի մլն-ոց (10-12 մլն՝ ողջ աշխարհով) սփյուռքով  իսկական դրախտի երկիր պիտի դարձած լիներ, ու կառուցեինք այն ճիշտ այնպես, ինչպես ընդարձակվում է այսօր Մոնակոն… Ո՞մ հետ այսպիսի գործ կպցնես ու արաբական շեյխերի պես ապրես, վերականգնես պայմանն Աստծո հետ՝ դրախտում իր մի արգելքի հարգմամբ ապրելու… Հերիք է, էլի, քանի՜ հարյուր տարի բոլորիդ ձեռքից տառապել ենք, շատերդ կոտորել եք, բայց մենք կանք, չէ՞, մի բուռ, ու էս մի քանի սար ու ձորում, մի քանի գետի հովտում ու մի լճի ավազանում ծվարել-գոյատևում ենք… Եկեք, ձեր մեղքերը քավեք, մեզնից վերցրածը վերադարձրեք, սարքեք մեր երկիրը ու թողեք, վերջապես, մարդավարի ապրենք… Տեսա՞ք՝ ինչ արմատական լուծում գտանք մեր սերնդե-սերունդ փոխանցվող երազին, մեր արդարացի պահանջատիրությանը … Այսքանից հետո մնաց Նունե Մովսիսյանի մեդիադարանը կարդաք կիրակնօրյա (ընթերցարանը քո, Նունե ջան, կարդացինք պրծանք, հիմա էլ՝ մեդիադարանը) ու դիտենք կրթահամալիրի պատանիների` MSKH Films-ով ընտրած ֆիլմը… Այսպիսի եթեր՝ անմիջական ու առողջ:

«Ամառային հանգստի հրճվանք» նախագծով Սուսան Մարկոսյանի ֆոտոհաղորդումը: Հյուսիսային Կովկաս, Կիսլովոդսկ. Վարդերի հովիտը քաղաքային պուրակում:

Իմ կիրակնօրյա`օգոստոսի 16-ի ընթերցարանը.

  1. Ամենօրյա պարզ խորհուրդներ առողջապահության համար
  2. Էքստրեմալ լողափ Պուերտո Ռիկոյում. օվկիանոսի հզորությունը
  3. Ինչ անել օլիգարխիայի կուտակածի հետ
  4. Ինչու է անհրաժեշտ ամեն օր մաղադանոս ուտել
  5. Եվրոպայում կբացվի ձիերի արահետ
  6. ՀԲ-ն Վրաստանին հատկացրել է 60 մլն դոլար՝ Սամցխե-Ջավախքի համար
  7. Ինչու երեխաները չեն ցանկանում ուսումնասիրել մաթեմատիկա
  8. Քնի որակն ուղղակիորեն կախված է ննջասենյակի գույնից
  9. Սահմանադրության այս նախագիծը կազմել են խելացի, բայց չար մարդիկ

Կիրակի առավոտյան 5-րդ հերթափոխը մեկնեց Մեղրաձորի ճամբար: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի, Սոնա Փափազյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպեսզի կարողանանք տեսնել արևի խավարումը

Լիլիթ Ազիզխանյանը մեծ նապաստակ ձու-ձու կակա է նվիրել Դավթին, որ պահվել է սառնարանում՝ Դավիթ Բլեյանին  որպես անակնկալ հայտնվելու համար… Հիմա, երբ Դավիթն արթնացել է քնից առավոտ շո՜ւտ՝ լրիվ ինքնուրույն-մենակ, իր

Ապաֆետիշացնող տարի դարձնենք 2015-ը

Ճրագալույցի պատարագն ավարտվեց. Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս... Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս, Այսօր արեւն արդարութեան, աւետիս, Երեւեցաւ ի մէջ մարդկան,

Եվ այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր…

Այնտեղ պիտի ապրի Աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող