– Պապա, ինչո՞ւ ես չկամ,- հարցնում է Դավիթ Բլեյանը mskh,am-ի Մեղրաձոր ճամբարի ֆոտոպատումներում իրեն չգտնելով…
Ամենուր իրեն է փնտրում-գտնում մեր հերոսը… Իսկապես, ե՞րբ, ինչպե՞ս է Դավիթը նորից հայտնվելու մեղրաձորյան ճամբարում:
– Պապա, գետերում ինչո՞ւ շատ ջուր կա… Պապա, որ քիչ ջրում չեն լողում, ի՞նչ ա լինում ջուրը… Թրջվում, ջրոցի են խաղո՞ւմ. հիշո՞ւմ ես առաջին անգամ… Ես ուզում եմ շատ ջրով գետում լողամ քեզ հետ, իսկ քիչ ջրով ջրում՝ մայրիկի և Շուշանի հետ ջրոցի խաղամ…

Դավիթ Բլեյանը մազերը կտրել է: Հենց այդպես, ինքնակամ, պարտեզից եկել է, Ռուզան մորարքոջը խնդրել է, թե կտրի… Նա էլ՝ շնորհքով կտրել է: Մեծացել է մեր տղան, հետը կարելի է ցանկացած հարց քննարկել-լուծել, մինչև Չինումաչին գնալ-գալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փղի ատամի մածուկ Բանգլադեշում

Հավաստի լինելու համար ցուցադրում ենք` ոնց  է ատամի մածուկ ստանում Աղայան Դավիթը` որպես վեց տարեկանների համար բնագիտական ստուգատեսի առաջադրանքի կատարում:

Հետաքրքրե՞ց ձեզ: Իմ գործը կյանքում էլ, օրագրում էլ հենց սա է…

— Հնդկաստանում ո՞ր կենդանիներն են ապրում, հայրիկ… — Փղեր, շա՜տ փղեր… — Էլ ո՞ր կենդանիները… — Էլի ու էլի փղեր… — Բա հնդկահավե՞րը, պապ… Իբր դանդաղ է հասունանում մեր տղան.

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո