Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն է դառնում, նկատելի թե աննկատ… Սկզբում Գնել Հարությունյանն ու Ալինա Թումասյանը 12 սովորողով, հետո՝ Կարինե Պետրոսյանն ու Նառա Հարությունյանը՝ 22-ով, հիմա՝ Գնելն ու Հռիփսիմե Առաքելյանը՝ 32-ով…

Կրթահամալիրի Հայրենագիտական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանի մոտ գրանցվում են օգոստոսի 8-ին, 12-ին, 16-ին, 20-ին, 24-ին մեկնարկող հերթափոխների մասնակիցները՝ տարատարիք սովորող, ուսուցիչ թե ծնող… Որքա՜ն կենդանի, մատչելի, բաց, իսկը մեր կրթահամալիրի պես, մեր սեբաստացիական աշխարհի ամենագրավիչ օղակը դարձած «Մեղրաձոր 2015» ճամբարը… Կարինե Պետրոսյանն այնքա՜ն ոգևորված է ճամբարով, որ չգիտի՝ ինչ անի ինքնաթիռի տոմսերը…  Մարդն ինքը այսպես՝ որպես նվիրյալ սեբաստացի մանկավարժ, թողեց Նոր դպրոցը Նառա Նիկողոսյանին ու իրեն բնորոշ հավեսով, հիմնավոր, կոնկրետ ստեղծում է մեր կրթահամալիրին այնքա՜ն սազող ուսումնական կենտրոն՝ հայրենագիտական-ուսումնական ճամփորդությունների… Կեցցե՛ս, քույր իմ…

Իսկապես, որքա՜ն ջրառատ է մերը դարձած Մարմարիկը… Երեկ ես առաջարկել եմ Գնելին ու սեբաստացի ճամբարականներին սկսել թափով Մարմարիկի «Սեբաստացի» լողափի կառուցումը… Իսկական լողափ՝ սքանչելի ու մեծ, ձորով, հովտով, որ դառնա ասելիք, մատով ցույց տալու, տարածելու բան… Որ լողափ դարձած Մարմարիկը մաքուր, աչքի պես զուլալ պահեն բոլորը՝ տեղացի ու մեզ պես յուրային դարձածները…

Իմ օգոստոսյան գործունեության թիրախում 2015-2016-ի վեց տարեկան 1-ին դասարանցի դարձող սեբաստացիներն են՝ Լուսինե Պետրոսյանի, Լուսինե Գասպարյանի, Տաթև Թամազյանի նոր սաները… Ինչպես Տաթև Թամազյանն է ձևակերպել՝ 6 տարեկանների 1-ին դասարանը դասարան-լաբորատորիա է, մի նախագիծ, որը խնամքով մշակվում-իրագործվում է ողջ ուսումնական ամառվա ընթացքում… Այսպիսի լրջությամբ ենք մենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերին մեր 6 տարեկաններին:

Որքա՜ն զարմանք-հիացմունք-թափ պիտի հաղորդեն այս նոր ուսումնական միջավայրերը, որքա՜ն նոր հնարավորություններ՝ գործունեության մանկավարժության նյութականացման համար… Որքան էլ մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցների գլխավոր մուտք է դարձել հինգ տարեկանների ուսուցման ծրագիրը՝ պարտեզից-դպրոց սահուն անցումը ապահովելով, միևնույն է,  հիմա, երբ առարկայական այս նոր միջավայրերը տեսանելի են, շատ ու շատ ընտանիքներ մեծ հանդիսավորությամբ ընտրում են կրթահամալիրը՝ 6 տարեկանի ուսուցմամբ։ Ահա ինչու՝ ես հրապարակում եմ իմ օրագրում հայտարարությունն այս՝ համեցե՛ք 2009թ. ծնվածներ՝ մեզ ուշի-ուշով հետևած ընտանիքներ, ձեր ազատ ընտրությամբ եկեք վեց տարեկանների մեր առաջին դասարաններից յուրաքանչյուրը… 1-ից 3-րդ դասարանում «Իմացումի հրճվանք» կոչվող կրթական հեղինակային ծրագրի իրագործող դասվարները, բոլորը, պատրաստ են…

Մարիետ Սիմոնյանը՝ մեր հեղինակային մանկավարժության հիմնադիր խմբից, մեր մանկավարժական լաբորատորիայի աշխատողը, իմ առաջարկով թողեց Միջին դպրոցը, ստանձնեց կրտսեր դպրոցականի ուսումնական կենտրոնի ղեկավարումը՝ հենց այսպիսի հայտարարությունը մեր մանկավարժականի շրջանավարտ-ուսուցիչների հետ իրական դարձնելու համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք՝ ստեղծագործական մեր հավատարմության մեր ցույց-համերգով, մեր օրվա հերթական` վեցհարյուրութերորդ գրով

Կրթահամալիրում, Ավագ դպրոցում Հրաչյա Աճառյանի ծննդյան օրվան նման վերաբերմունքը լեզվի օրերի շրջանակում այսպիսի մակարդակով, ուսուցիչ-սովորողների լեզվական ուսումնասիրությունների ներկայացումն Ավագ դպրոցի ընթերցարանում պիտի առաջացներ ու առաջացրեց հուզմունք, ոգևորվածություն, երախտագիտության զգացում՝ Հասմիկ

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի