Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Գնում են պարապելու. Շուշանը Հայաստան հո չի՞ եկել՝ ման գալու-արձակուրդ անցկացնելու, եկել է Հայաստան՝ սովորելու… Ապրելու է ուսուցչուհու տանը. հա՛մ վոկալի դասեր կառնի, որքան սիրտն ուզենա, հա՛մ կծանոթանա Հայաստանի մշակութային մայրաքաղաքին… Հեռախոսով խոսեցինք, երբ Գյումրի էր հասել, տեղավորվել… Հետաքրքիր են ինձ Վիեննա-Երևան-Գյումի չվերթով Շուշանի տպավորությունները… Ծրագրում է այցելություններ Մարմարաշեն, Հառիճավանք… Մենք Գյումրիում կայցելենք դեռ Շուշանին՝ նրա աչքերով և ուղեկցությամբ Գյումրին տեսնելու… Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման… Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ կապվում Երևանի հետ… մեկ քաղաքով երկիր է վաղուց դարձել Հայաստանը… Մարդ վերցներ ու մի շաբաթ ապրեր, ասենք, Արթիկում կամ Հրազդանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր իմ, ահա, նայում եմ նկարիդ

Հորս հետ իմ խոսակցությունը չի ավարտվել, հայրս կա։ Մահացել է 1976թ.՝ 38 տարի առաջ ու, տեսեք, ի՜նչ մանրամասներ եմ ես հիշում, ինչ սիրով ու ցավով… Իրիկունը 8.00-ի մոտ ես բարձրանում եմ

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող

Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ

Քառատրոփ՝ «Յավաշ-կամաց» համաժողովին մասնակցելու և… Կարդացե՛ք…

«Յավաշ-կամաց» օգոստոսի 9-16-ը Աղվերանում կազմակերպվող ամառային դպրոցին մեկ օրով՝ օգոստոսի 10-ին մասնակցելու և «Փոխելով կրթական պարադիգմաները» ընդգրկուն թեմայով ելույթ ունենալու խոստում ես տվել էի 1 ամիս առաջ, իմ լավ բարեկամ Արթուր