Արցախից վերադարձած մեր պատանիների հետ կլոր սեղանն իմ օրակարգում է. կարևոր է՝ ինչով եկան չորս տասնյակ սեբաստացիներն Արցախից, տասնօրյա իրենց ճամբարային կյանքից… Մի կլոր սեղան էլ իր օրակարգով կլինի Կողբ-Զիկատարից վերադարձած մեր բնապահպան պատանիների հետ… Արդյունավետություն ասածը, որակյալ ասածը մեր գործի՝ մանկավարժության մեջ սրա հետ է կապված՝ ինչ ստացավ սովորողը, ինչ հասավ-ինչ մնաց սովորողին, նրա անհատական կյանքում ինչ կատարվեց…

Վահրամ Թոքմաջյանի համար հիմա օրակարգային է հասարակագիտություն դասավանդողների՝ «Երկիր մեդիայի» հայտնի հեռուստախաղի մասնակից դպրոցների թիմերի ղեկավարների հետ ստեղծագործական հավաքի կազմակերպումը կրթահամալիրում… Երեկ վերջնական տեսքի բերվեց եռօրյա հավաքի ծրագիրը: «Երկիր մեդիա»-ի հետ կրթահամալիրը, իր հասարակագիտության-քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնով, հաստատակամ է՝ հասարակագետ ուսուցիչների ամենամյա ամառային դպրոցի ավանդույթի հաստատման, կրթահամալիրի օրացույցում ներգրավման վճռում: Հաջող մեկնարկին մասնակցեք-աջակցեք, հետևե՛ք իմ օրագրին. ես չեմ կարող այսպիսի հավաքը չլուսաբանել… Որքան էլ մեր ու Նունե Մովսիսյանի Հեգելը պնդում է՝ «Պատմությունը միայն ուսուցանում է, որ այն երբեք ոչինչ չի սովորեցրել ժողովուրդներին»… Արի ու հասկացիր: Չարենցի նման, վիրավորանքի-սոփեստության սահմանի վրա ավարտենք օրվա գիրը՝ հասկացողը հասկացավ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թուր կեծակիով կրթական աշխարհներ նվաճող 5-6 տարեկանները մեր

Ոչինչ չփրկեց ինձ ջախջախումից, որքան էլ ես, առաջին անգամ չէ, կանխազգում էի այն ու ձեռիս տակ եղած միջոցներով փորձեցի դեմն առնել. վերջինը Դավիթ Բլեյանի ուրախությունն էր, որ պիտի պատճառվեր նոր

Կյանքը երազ է, իրագործի՛ր…

Գևորգ Հակոբյանը, Մարիետ Սիմոնյանը, Նորայր Այվազյանը… լավ են հիշում 1987-1991-ի մեր տնկած ծառերը Մայր դպրոցի շուրջ, Բաբաջանյան պողոտային հարող տարածքում, Գեղարվեստի ծիրանիները… Ծառն էլ տարիք ունի, տունկի որակից, խնամքից, հանգամանքներից

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում