Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կուբայի և Կուբայում՝ ԱՄՆ պետական դրոշների ծածանումը՝ դեսպանատների գործունեության պաշտոնական մեկնարկը, սպասվածից ավելի շուտ եղավ: Եվ լավ է:

Երբ լուրջ-լուրջ շարունակում են խոսակցությունը հայ-իրանական նոր երկաթուղու մասին, ես հուսահատվում եմ… Ցարական Ռուսաստանից ժառանգություն ստացած, Խորհրդային շրջանում Հայաստանի արդյունաբերությունը-տնտեսությունը ստեղծած, մեզ Միջին Ասիայի-Կասպից ծովի ավազանի հետ հուսալի-էժան կապած, փորձարկված, Մայր Արաքսի ափերով, Նախիջևանով մինչև իրանական-ադրբեջանական-ռուսական Կասպից ծով ձգվող երկաթուղու գործարկումից ձե՞ռք ենք քաշել… Պատմություն ունեցող այս հեռանկարը թողնո՞ւմ ենք, հայ-ադրբեջանական 900 կմ-ոց սահմանը հավերժացնում ենք որպես ռազմաճակատի, ոչ թե տնտեսական համագործակցության գոտի-ուղիներ ու առաջարկում նոր հեռանկա՞ր… Սա՞ է ճանապարհը՝ հայ-իրանական նոր երկաթուղի՞ն 25-ամյա անկախ պետությունը պիտի հանի փակուղուց… «Մոտիկ հարևանի» մոռացում-շրջանցումը, նրա վերջնական հաստատումը Հայաստանում մնացած ժողովրդի լեքսիկոնում՝ որպես հավերժ թշնամի երկիր, գոյատևման խորացումն է… Հաջորդը իրական պաշտպանական պատի կառուցո՞ւմն է… 900 կմ-ոց սահմանով… Պատի կառուցումը կարելի է հայտարարե՞լ իբրև համահայկական ծրագիր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա տելեթոնում… Մենք բոլորս, խոստովանենք բարձրաձայն, թե ինքնախոստովանենք, այս անհեռանկարությունից կորցրել-կորցնում ենք մեր ոգեղենությունը, մեր ուժը ստեղծական… Լավ, հետո՞ն է մեր բոլոր խոսքերի-գործերի ավարտը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեղափոխություն. հնարավորությունների պատուհան

Փոփոխությունը մեզ հանեց «լռված» վիճակից, բայց կան մտահոգություններ…. Մայիսի 31-ին, 1in.am-ի ուղիղ եթերում։

Կամեցողությունը՝ հաստատության միջավայր, և նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության

Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարը, գլխավորեց սովորողների հեծանվաերթը Բանգլադեշից դեպի Էջմիածին՝ Զվարթնոց-Մուսալեռ կանգառներով, որ կայացավ 2016-ի հունվարի 21-ին, ընդդեմ համաճարակի, որպես հակաբացիլ անշարժության… Ինձ համար սա ավելի հավաստի է,

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…