Մարթա Ասատրյանի հեռուստաելույթին հաջորդեց Արտեմ Խաչատրյանի ելույթը, շուտով՝ Վահրամ Թոքմաջյանը հանդես կգա հանրային եթերում, իսկ մայիսի 24-ին դիտեք իմ մասնակցությամբ հաղորդումը «Երկիր Մեդիայի» «Կիրակի երեկոյան» ծրագրում։ Լավ է, որ ասելիքով, ներկայանալի, ազատ ուսուցիչների մեծ խումբ ունենք… Ցուցանի՞շ է…

Ներկայացումների՝ հաշվետու ստեղծագործական ելույթների շարքը շարունակում են կրթահամալիրի 2015-ի շրջանավարտները… Հայկ Գրիգորյանի հայտին սպասում էի. չուշացավ ու խորացրեց իմ սպասումը… Հանդիպում ենք մայիսի 25-ին. ի՜նչ էլ անուն է ընտրել՝ համապատասխան՝ «Ինքս իմ դիմաց» մենաներկայացում:

Համերգ-ցուցադրությունը կրթական ծրագրի որպիսության, արդյունքների հավաստի հանրայնացման, արձանագրման լավագույն ձևն է. այս դեպքում կրթահամալիրի տոնացույցով որոշված պարբերական համերգները-ներկայացումները  գտնված են, մերն են:Ահա այսօր էլ՝ մայիսի 21-ին, ինչպես 2014-ի հունիսի 20-ին  և դեկտեմբերի 16-ին, այդպիսի բայց հավաքական՝ որպես այցեքարտ, ներկայացում կունենաք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Խոստացա-հրապարակեցի ամենատեղում՝ մանկավարժական աշխատողների միացյալ սեմինար-պարապմունքում, Կարեն Խաչատրյանի և Սերգեյ Ումրոյանի նախագիծ-հայտով հնարավոր կարճ ժամկետում նորացնել-արդիականացնել կրթահամալիրի տեսաձայնագրման սրահը… Կարևոր է, որ կրթահամալիրն ամեն տարի ներկայանա ոչ միայն իր սովորող-նկարիչների՝ թե՛ կերպարվեստ և թե՛ կինո-ֆոտո, տարվա կատալոգով, այլև իր համերգային սկավառակով… Ուսուցիչներ Լիլիթ Առաքելյանի (դաշնամուր), Լիլիթ Գրիգորյանի (ջութակ), սովորողներ Սողոմոն Վարդանյանի (դաշնամուր) և Հայկ Առաքելյանի (թավջութակ), պատանեկան-ուսուցչական «Սեբաստացիներ» երգչախմբերի, վոկալ խմբերի, դուետների, անհատների 2015-ի համերգային կատարումները, որպես հեղինակային-ուսումնական գործունեություն՝ բովանդակային միջուկի և մեթոդի (ռեժիմի) արդյունք, մի՞թե արժանի չեն սկավառակներով տարածման… Ավելի լավ նվե՞ր… Սրանք գովազդ չեն. ո՛չ մի գովազդ, ասել եմ. մենք իրոք դրա կարիքը չունենք, մենք տարածման խնդիր ունենք… Մենք ենք հեղինակը մեր կրթական ծրագրի՝ դրա մշակման, կազմակերպման, տարածման բաղադրիչներով։

Անիմացիայի լաբորատորիայի հաշվետու ցուցադրությանը ես  լաբորատորիային, հիմնադիրներ Լևոն Աբրահամյանին, Արամ Մուրադյանին ու տասնյակից ավելի սովորողների պարգևատրեցի որակյալ տեսագրիչով (խցիկով)։ Ուրիշ ինչպե՞ս գնահատես-խթանես այսպիսի շոշափելի գործունեությունը, ինչպե՞ս նպաստես տարատարիք սովորողների՝ օր առաջ լաբորատորիայում ներառումը, լիարժեք ամառային ուսումնական գործունեությունը. խոստացան, չէ՞, աշխատել ողջ ամառ՝ առանց տարիքային սահմանափակման ընդունելություն կատարելով, գործել ու արդյունք տալ՝ մեր մուլտֆիլմերը…

Ես տեսած մարդ եմ. նայեք իմ տարիքին ու հիմնադրած սեբաստացիական աշխարհին, չեմ խաբվի, հիմնական հետևողական-կոնկրետ եմ՝ ո՛չ մի կիսատ գործ, ո՛չ մի խոստում՝ անկատար-դրժած թողած, ո՛չ մի պռատություն… Երեկ Դպրոց-պարտեզում էի՝ Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի սրահում… Շշմելու լաբորատորիա… զարմացնող-հիացնող միջավայրով… Հալալ է մեզ, որ Զառա ունենք: 3-րդ դասարանցիներից մեկն առաջարկեց միանալ կավով իրենց աշխատանքին, ու ես հիշեցի կերպարվեստի իմ դասերը… 50 տարի այն կողմ… չնայած մի քանի պատ, մի քանի կմ այն կողմ, գիտեք, այդ նույն ժամանակն է՝ ուղիղ նստիր, ուղիղ գծիր, քանոն ու խզբզոց… Զրո ստեղծականություն, փակ տարածք, պարազիտիկ գործունեություն, ժամանակի մսխում… Իսկ Զառան արդեն, խանդավառ իր սաների հետ, անիմացիայի տիկնիկների կերպարներով էր զբաղված… Շնորհակալություն:

10 մոգական հնարքներ և խաղարկություններ, որոնց շնորհիվ կարելի է դառնալ երեկոյի արքա: Այսպիսի համացանցային նյութերի կարիք կա ճամբարային ամառային գործունեության պատրաստվող, այդ հոգսերով ապրող մեր կրթահամալիրում… Կներեք, բայց «օ՜ֆ, պրծանք վերջապես»-ը մեր կրթական ծրագրի համար չէ…

Մեր մանկավարժությունն է ինքնակարգավորումը՝ սրանից բխող ինքնուրույնությունը, ակտիվություն-նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս

Եղած չափերով անտանելի դարձած ռոբոտաշինության մեր սրահը

Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնի պարի խումբը՝ իր երկու տասնյակի չափ պարողներով ու ղեկավարներով, իրական Արցախն է՝ ապրող մայրաքաղաքով, այսօրվա-վաղվա օրով… Ինձ, կրթահամալիրին, մեր գործը բոլորն են Արցախում ճանաչում. դա վերջին անգամ շոշափելի

Մենք պատրաստվում ենք շաբաթ օրվա մեր ամփոփիչ-հանրային համերգ-ներկայացմանը

Վերնագիրը ստացել եմ՝ ձևափոխելով Քըրք Քրքորյանի հայտնի խոսքը… Իմ խոնարհումը մեր Քըրքին… Միշտ կարելի է ուրիշի փողերն ավելի շռայլ ու հայրենանվեր դարձնելու պահանջներ ներկայացնել, մենք չենք կարող մոռանալ 1991-ից սկսած,