Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից.
– Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում է Դավիթը հերթական մեր խոսակցությունից հետո, թե ինքը քանի տարեկան է, քանի ամսական, քանի օրական ու երբ կդառնա կլոր 4 տարեկան…

– Դավիթ, փոքրերը պիտի լսեն մեծերին՝ հայրիկին, մայրիկին…- ուսուցանում է համառորեն Արմինե մայրիկը:
Դավիթը, որ խաղում է, առանց խաղից կտրվելու.
– Որ չեն լսում, ի՞նչ է լինում…
Արմինեն, շփոթված, պատասխան չունի…
– Որ չլսեմ, անցած անգամվա նման կլինի՞… Անցած անգամ ի՞նչ եղավ, ասա՝ իմանամ, մայրիկ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավթի սիրած զբաղմունքն է «Այբուբեն» թերթելը

Դավիթն արթնացավ ժամը 4-ին. նրա ննջարանի պատուհանից ոնց որ հիմա դուք՝ իմ գրին, երկինքն ու լուսինն են պատուհանից պայծառ-անմիջական կախված, երկնագույն և մուգ կապույտ փուչիկների նման: Մենք սիրում ենք նայել

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս

Շաբաթը Բ-4-ի օր չէ

— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից… Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը: – Չեմ ուզում,- գոռում է Դավիթը: – Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ,