Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում» (կրթահամալիրի փակ լողավազանը նկատի ունի) առաջին անգամ. հիացմունքն է փոխանցում.
– Օղակով եմ լողացել, ջուրը ծածկել է, բայց ես չեմ խեղդվել… Լողավազանի Տաթոն (լողի մարզիչ Տաթևիկ Համբարյանը) սիրուն ա, համ էլ…
Բաղրամյանի պողոտա, ինչպես ինքն է ասում, միտինգի, չեկավ…
– Շատ մարդ կա, հայրիկին բռնում են, բաց չեն թողնում…
– Դավի՛թ, պրծի գնանք Բաղրամյան…
– Սկզբում ճոճվեմ… հետո գնանք…
– Դավի՛թ, ուշ է, լողա՝ ուժեղանաս, կազդուրվես, որ գնանք…
– Սկզբից ճոճվեմ, հետո լողամ, հետո գնանք…
Ճոճվում է: Վերջում էլ թե.
– Սկզբում ճոճվեմ, հետո ծիրանի հյութ խմեմ, հետո մեքենաներով խաղամ, հետո լողանամ, հետո գնանք…
Այս ամենից, իհարկե, ճոճվելը մնաց՝ լա՜վ ճոճվեց, այնպես, որ Բաղրամյան ես գնացի մենակ՝ հեծանվով, իհարկե, հիացմունքի առարկա իմ ողջ արդուզարդով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Իմ պատշգամբը՝ պարտեզ

Դավիթ Բլեյանը, ինչպես իսկական սեբաստացի, ընտրել է երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ…

Լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը

Դավիթ Բլեյանը սկսել է յուրացնել կրթահամալիրի «պարունակությունը» («լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը», ասաց նա հենց այնպես, երբ լեգոների սիրուն թափանցիկ տուփը լցրեց-հավաքեց, որ տանի) խումբ: Մոր հետ լավ կռվեց, չթողեց՝ ո՛չ