Ես պարբերաբար մոտենում եմ անթույլատրելի տեղում լողացող երեխաներին, որոնց մեջ կյանք կա… «Թույլատրվածի»՝ անշարժության, անկենդանի, արհեստականության շրջանակ է պարտադրում քաղաքացիական Շարժմանը՝ պայքարի տարերքին տրված երիտասարդներին «յոլայի» օրվա մեր իշխանությունը՝ իր ոստիկանությամբ… «Հասարակական կարգի» պահպանությունը՝ որպես «օրինականության» սպասարկու… Պահ-պահ-պա՜հ… Իսկ կյանքի ինքնաբուխությո՞ւնը, որպես իրավունքի, իրավականության աղբյուր…
– Այստեղ լողալ չի կարելի,- մոտեցավ ոստիկանը մարդկանց…
Ճիշտ է: Իսկ որտե՞ղ կարելի է լողալ… Մի՛ լողացեք՝ ասել է թե… Կամ լողացեք տարին մի քանի անգամ, մի քանի օր, մի քանի վայրում… Սա Երևանն է՝ միլիոնանոց քաղաք… իր ամեն տարի սարսափելի հուլիսով, որտեղ մարդիկ չեն լողում… չի կարելի… Երևանը չունի իր հանրային ծովը, ավազանը, ջրամբարը, գյոլը, ուր մարդիկ պարզապես ամեն օր կամ ամեն անգամ, երբ կարիք է առաջանում, ինքնաբուխ լողում են՝ խմբերով, զույգերով, ընտանիքներով… Ու մի մեծ ծառայություն, օրվա իշխանություն, զբաղված է սրանով՝ այս ինքնաբուխության, այս բնական իրավունքի սպասարկմամբ… Ի՞նչ է Երևանյան լիճը, հարցնում եմ, Հրազդանի կիրճն իր՝ Սևանից սկիզբ առնող Հրազդան-Զանգուով, Սևանա լիճն ինչի՞ համար են… ինչպես հրապարակը, պողոտան, այգին… ո՞չ ինքնաբուխ կյանքի… Ես ակնապիշ նայում էի Օպերայում հայտնված քաղաքացիական շարժման և շարժումը պատնեշած ոստիկանության գործողություններին… Պողոտայում չի կարելի, երթ չի կարելի, Ազատության հրապարակում հինգշաբթի հավաքվել չի կարելի… Կարելի է, բայց ու միայն օրինական, թույլատրված տեղերում ու ժամանակ… Ինչպես լողալը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա քաղաքական գիրը

Երբ տուն մտա, Դավիթն ու Արմինեն, տեղեկացված իմ օրվա մասին, ինձ սպասում էին… Ասում եմ. – Դավիթ, իրիկուն է, չլողանա՞ս… Խեթում է. – Իրիկուն չի, գիշեր է… Իսկական Սասունցի Դավիթ…

Հայաստանյան մեդիան

Հայաստանյան մեդիան` իր ԶԼՄ-ներով, TV-ով, ռադիով, թվային միջոցներով ու թվային ինտերակտիվ միջավայրով, զրկում է մեր քաղաքացուն անհաղորդ-պասիվ-անպատասխանատու կեցվածքի մահանայից… Լավ է, որ կա ինտերնետ աշխարհը՝ հասանելի Հայաստանով մեկ, կա «Ազատություն»

Առանց տեսիլքի իրագործման ի՞նչ բեկում…

Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա»