Ես պարբերաբար մոտենում եմ անթույլատրելի տեղում լողացող երեխաներին, որոնց մեջ կյանք կա… «Թույլատրվածի»՝ անշարժության, անկենդանի, արհեստականության շրջանակ է պարտադրում քաղաքացիական Շարժմանը՝ պայքարի տարերքին տրված երիտասարդներին «յոլայի» օրվա մեր իշխանությունը՝ իր ոստիկանությամբ… «Հասարակական կարգի» պահպանությունը՝ որպես «օրինականության» սպասարկու… Պահ-պահ-պա՜հ… Իսկ կյանքի ինքնաբուխությո՞ւնը, որպես իրավունքի, իրավականության աղբյուր…
– Այստեղ լողալ չի կարելի,- մոտեցավ ոստիկանը մարդկանց…
Ճիշտ է: Իսկ որտե՞ղ կարելի է լողալ… Մի՛ լողացեք՝ ասել է թե… Կամ լողացեք տարին մի քանի անգամ, մի քանի օր, մի քանի վայրում… Սա Երևանն է՝ միլիոնանոց քաղաք… իր ամեն տարի սարսափելի հուլիսով, որտեղ մարդիկ չեն լողում… չի կարելի… Երևանը չունի իր հանրային ծովը, ավազանը, ջրամբարը, գյոլը, ուր մարդիկ պարզապես ամեն օր կամ ամեն անգամ, երբ կարիք է առաջանում, ինքնաբուխ լողում են՝ խմբերով, զույգերով, ընտանիքներով… Ու մի մեծ ծառայություն, օրվա իշխանություն, զբաղված է սրանով՝ այս ինքնաբուխության, այս բնական իրավունքի սպասարկմամբ… Ի՞նչ է Երևանյան լիճը, հարցնում եմ, Հրազդանի կիրճն իր՝ Սևանից սկիզբ առնող Հրազդան-Զանգուով, Սևանա լիճն ինչի՞ համար են… ինչպես հրապարակը, պողոտան, այգին… ո՞չ ինքնաբուխ կյանքի… Ես ակնապիշ նայում էի Օպերայում հայտնված քաղաքացիական շարժման և շարժումը պատնեշած ոստիկանության գործողություններին… Պողոտայում չի կարելի, երթ չի կարելի, Ազատության հրապարակում հինգշաբթի հավաքվել չի կարելի… Կարելի է, բայց ու միայն օրինական, թույլատրված տեղերում ու ժամանակ… Ինչպես լողալը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման

Հայաստանյան մեդիան

Հայաստանյան մեդիան` իր ԶԼՄ-ներով, TV-ով, ռադիով, թվային միջոցներով ու թվային ինտերակտիվ միջավայրով, զրկում է մեր քաղաքացուն անհաղորդ-պասիվ-անպատասխանատու կեցվածքի մահանայից… Լավ է, որ կա ինտերնետ աշխարհը՝ հասանելի Հայաստանով մեկ, կա «Ազատություն»

Համացանցից առանձնացրած երեք նյութ

Համացանցից առանձնացրած երեք նյութն էլ իրար նման են՝  ժպիտ առաջացնող, գրավիչ վերնագրերով… որոնց, եթե, անգամ, լուրջ վերաբերվեք, է, հետո՞… Հետևելու-առաջնորդվելու եք կյանքում այս, շարունակ փոխվող, իրար մերժող հայտնագործություններո՞վ… Հայտնի է դարձել,