Շուշան Բլեյանն ավելի ու ավելի է քսան տարեկան դառնում… Հուլիսի 13-ը տեսանելի է որպես կարևոր խորհուրդ իմ կյանքում… Ուրիշ հաճույք է երրորդ անգամ  քսան տարեկան աղջկա իրողության ընկալումը։ Առանձնահատուկ՝ Դավթի և Շուշանի կապը, նրանց հանդիպումը, Դավթի սպասումը.
– Շուշոն ե՞րբ է գալու… Արի գնանք՝ պատշգամբից տեսնենք…
Շուշանը ոչ միայն մնաց, գիշերեց, ու Դավիթը ոչ միայն արթնացավ, Շուշանին տեսավ, ինչպես ուզում էր, այլ նաև Շուշանը նրան լողացրեց։ Բա քսան տարեկան աղջիկը ո՞նց պիտի այս կարողությունները ունենա՝ առանց փոքր եղբորը լողացնելու-խնամելու։

Դավիթը ուշ քնեց, ուշ քնեց Շուշանը, ես՝ ավելի ուշ… Դավթին հեքիաթ պատմելը հեշտ բան չէ՝ ամեն բառ, տող ստուգում է, կանգնեցնում է իր հարցերով… Արգելավազք է հիշեցնում ինձ պատումը, որի վերջը ես չեմ հիշում, ես ավելի շուտ եմ քնում, քան, երևի, Դավիթը…
– Ասա տեսնեմ՝ ո՞ր ճանապարհով է անտառից իջնում գյուղ…
– Մթան մեջ ինչպե՞ս է աղվեսը տեսնում…
– Եթե աղվեսի ոտները կարճ են, ինչպե՞ս է, որ արագ է վազում… Շներն ամեն քեզ չհասան… Ինչպե՞ս է, որ շները չեն հասնում աղվեսի հետևից…
– Ինչո՞ւ են մարդիկ հավաբնի դուռը բաց թողնում, մոռանում… Ի՞նչ ասել է մոռանալ…
– Լավ է, չէ՞, որ մենք ամեն օր առավոտը և իրիկունը միասին ճոճվում ենք։ Ես չեմ մոռանում…
– Ի՞նչ գազան է աղվեսը, հայրիկ։
– Ինձ թվում է՝ վայրի, Դավիթ։
– Ինչո՞ւ աղվեսները չեն հարձակվում կովերի վրա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու ինձ սիրում են, հայրիկ

— Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ: — «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում, – լսվում է մթության միջից մեր գժի կայտառ ձայնը: — Ի՞նչ կա զարմանալի, իսկը հայրն

Որպես Աշոտիկ

Դավիթ Բլեյանն էլ ունի իր արթնանալու պատճառը. ահա, գիշերը 5-ին մոտ, երբ ես երկրորդ անգամ, թվում է, վերջնական վեր եմ կենում, թփթփալով-աչքերը փակ, որպես Աշոտիկ, գալիս, զբաղեցնում է իմ տեղը…

Ուզո՞ւմ ես՝ հաշվելով ուտեմ

Նստակոնքին նստած, բաց դռնով զուգարանից Դավիթը կանչում է բա՜րձր-զի՜լ… — Մայրի՜կ, շուտ տոլման տաքացրու, դիր սեղանին, քաքիկս վերջացնում եմ, շուտ գալիս եմ հեծանվովս, տոլմա ուտեմ… Հետո էլ` ինձ նայելով. —