«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, ով որպես մասնավոր անձ էր Բաղրամյանում, ափսոսաց, որ ձայնագրիչը հետը չէ. ուզում էր, որ ես անդրադարձ կատարեի «Բաղրամյանը երեխաների տեղը չէ» ոստիկանության պաշտոնյա կնոջ երեկ արված հայտարարությանը… Այդ ընթացքում երիտասարդ-հմայիչ զույգի հետ պողոտայով անցնում էին 3-4 խանդավառ 6-10 տարեկաններ՝ «Հայաստա՜ն» վանկարկելով, գունեղ… Աˊյ քեզ պատասխան. ես խոսելու տեղ չունեմ՝ Դավիթ եմ պողոտայում… Ընտանիքն է ազատ Հայաստանի սերնդի առաջին կրթիչը։

Epress-ի լրագրողներն ուսումնասիրում են Բաղրամյանի շարժման ինքնակարգավորման-ինքնակազմակերպման ֆենոմենը… Մեզ՝ սեբաստացիներիս հարազատ դարձած Շարժման կարևոր բանալիներն են սրանք, մանկավարժության գործիքները՝ ինքնակարգավորումը և ինքնակազմակերպումը… ազատ սեբաստացիական կրթական աշխարհի (շարժման) կարգավորիչներն ու կառավարիչները… Ինձ լրիվ բավարարում է այսպիսի տարածքում շարքային լինելը… Անջատեք այս Շարժումը, և կունենաք անլույս Երևան, որ կթաղվի երևանյան հուլիսյան տաղտուկի մեջ… Կմնա Բանգլադեշս… որտեղ մենք ապրում ենք՝ արթնացումից մինչև Բաղրամյանի պողոտա…

Իսկ երեկ ես հանդիսավոր էի նաև, որ խոստումս կատարեմ: Կատարեցի… Շարժման նշանավոր «ինքնակարգավորիչ-ինքնակազմակերպիչ» Կարեն Խաչատրյանին՝ մեր Կային, հանձնեցի Բաղրամյանի պողոտան՝ իր Շարժումով… Խոստացել էի մինչև ուսումնական արտագնա հավաք-ճամփորդությունից վերադառնալը պահել-պահպանել… Ավել-պակաս՝ այս է, ապրող է, կենդանի է Շարժումը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Փողոցի քաղաքականացումը փաստ է

Բանգլադեշից հեծանվավարի ամբողջ արդուզարդով քշեցի Բաղրամյանի Շարժման տարածք… Հասա  40 րոպեում… Շուշան Բլեյանի հետ, իմ հեծանիվի շուրջը բռնած՝ Բաղրամյանում ենք, շարժման մի դիրքում, որտեղից փողոց մտնող խմբերը տեսանելի են… Ինձ հետաքրքիր

Մեջքով դեպի դրախտը՝ դրախտի ոչնչացումը… տեսե՛ք…

Ծովակալ Իսակովի պողոտայից աջ եմ թեքվում հեծանվով այնտեղից, որ ավարտվում է Ամերիկայի դեսպանատունը, սկսվում Խորհրդային Հայաստանի 30-ամյակին նվիրված հուշարձանը, ու հայտնվում եմ Հրազդանի կիրճում… Սա՝ օրվա վերջում, տուն գնալիս… Հետո