«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»… Իմ կիրակնօրյա գիրը սկսում եմ միայն կնոջ ասված-ասվելիք արտահայտությամբ: Էն էլ ի˜նչ կնոջ` Սոֆի Լորենի, ումով մշտապես հիացել եմ:

Սիրեցի Կարապի լիճը` որպես տեսահամերգասրահ. թեք լանջին, կանաչ-փափուկ խոտերին փռվել էինք Դավիթ Բլեյանի հետ: «Ֆրեսկո» փառատոնի երեկոյան 8:30 նշանակված բացման հյուրերն ենք… Չգիտեմ` ուշանո՞ւմ է բացումը, թե՞ այն սկսվել է այսպես… Դավիթն ամեն ինչ է միաժամանակ անում. ոչինչ բաց չի թողնում` էկրանից, բեմից, խոսում է անծանոթ մեծ ու փոքր ընկերների հետ, գգվում ինձ, անթույլատրելի բառերի շքերթ արձակում, անվերջ հարցեր տալիս… Դավիթն ու ես ոնց որ մոր փորի մեջ. այնքա՜ն լավ է միասին, հունիսի այս երեկոյան, մի քաղաքում, որի հետ կապը կորցրել էի, ու հիմա երկուսով վերականգնում ենք:

– Հայրի՜կ, լավ է, որ Երևանում միասին զբոսնում ենք…

Ով ինձ ճանաչում է, արդեն ճանաչում է նաև Դավթին. էլ ավելորդ-հոգնեցնող-կրկնվող հարցեր չեն տալիս: Հայր ու տղա՝ Երևանի տիրոջ իրավունքներով…

Կիրակին` Դավթի, Արմինեի, Շուշանի ու Ստեփան Բլեյանի հետ Օհանավանում ենք անցկացնելու` կեռաս հավաքելով… Միրգը շատ է, ամոթ է ծուլանալը: Որքան էլ հիմա դավաճանություն է համարվում  Երևանը՝ իր Բաղրամյանով առանց քեզ թողնելը… Կարեն Խաչատրյանը՝ Կայը նշանավոր, ով երեկ կրթահամալիրի ուսումնական բազմօրյա նախագծով հասել է Բաթումի՝ հանդիմանությանը մեղավոր արդարացել է՝. «Խոստացել են մինչև վերադառնալը պահել Բաղրամյանը»… Շաբաթ երեկոյան, որպեսզի Դավթի հետ լինեմ իր պահանջած միտինգին, թողեցի հեծանիվս մեր շենքի կայանատեղիում, որքա՜ն հարցեր առաջացան… Ազգս ինձ հեծանվով է այլևս ընկալում-ընդունում-ողջունում… Դավիթն էլ՝ ուզում է օր առաջ, միասին, երկա՜ր ճամփորդություն հեծանիվներով…

Ի՞նչն եմ առանձնացնում օրագրում այս անգամ. իմ կիրակի օրվա առավոտվա գլխավոր աշխատանքը, մինչև Օհանավանք մեկնելը, գրելուց առաջ, գրելուց հետո` մանկավարժական աշխատողի 42-օրյա արձակուրդից առաջ հունիսի 29-ին մեկնարկող մեր երկօրյա համատեղ աշխատանքը: Կարծում եմ` ընթերցողին էլ հետաքրքիր կլինի ծանոթությունը և՛ օրակարգին, և՛ մասնավորապես ներկայացվող այս պրեզենտացիային, որ տարողունակ է, տիպիկ սեբաստացիական: Շնորհակալ եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ չի կարող զսպել գեղեցիկի հանդեպ հիացմունքը

«Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ», իրանական պոեզիայի` Մարիետ Սիմոնյանի և 7-րդ դասարանցիների ներկայացումները, Զահրատը՝ Հասմիկ Թոփչյանի և 8-րդցի ընկերների ներկայացմամբ… Հիմա էլ Նունե Մովսիսյանի ճապոնականն ու Նազելի Տեր-Պետոսյանի հին եգիպտականը… Այսպիսի անսահման գրական

Խոսքս մեղրով կտրեք, վայելեք կիրակին ու…

Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում

Կերթամ աղբյուրն լույսին

Ա՜խ, այս բլոգային հաղորդումները, որ որպես ազդակ, ոչ միայն հասնում են ինձ կեսգիշեր-առտու, այնպես, որ որոշում են վերնագիրը օրվա գրի, քիչ է, շեղում (շեղո՞ւմ են) տանում են մի ուրի՞շ աշխարհ,