Երգեր երգեցէք հինէն ու նորէն —
Տօն է այս գիշեր —
Գոյատեւելու տօնն է այս գիշեր
Զահրատ

Գևորգ Հակոբյանի, Լիանայի՝ իրենց մաթեմատիկոս գործընկերների և սովորողների բարեխիղճ հետևողանկանությունն ինձ հիացնում է. այսպես են լավ գործերն արվում։ Մաթեմատիկական ֆլեշմոբը դեկտեմբերի 30-ին սիրուն տեսարան է. մի կողմում՝ սեղանի ամանորյա պատրաստություն է սեբաստացի-ոչ սեբաստացիների ընտանիքներում, համով-համով ուտելիքների պատրաստում, մյուս կողմում խմբվել են մաթեմատիկական խնդիրների շուրջ… Ո՛չ էլ սրանք՝ այս զբաղմունքները խանգարում են իրար, սրանք իրար լրացնում են. լավագույն ապացույցը նոյեմբեր ամսվա ընտանեկան մաթեմատիկական նախագծի արդյունքներն են, որ այնքան տեսանելի ամփոփել-հրապարակել է 5-րդ դասարանցի սեբաստացի Մարտին Աթոյանը։ Գևորգը ճիշտ է բռնել էս գործի մի ծայրից. հանդիպումների պարբերականությունը (ամենամսյա) պահպանել է պետք։ Մյուս ծայրում մաթեմատիկական ճամբարներում հաղթողների և շատ կամեցողների հանդիպումներն են. հրես՝ առաջին առերեսումը կլինի հունվարին, հաջորդը՝ մարտի արձակուրդին՝ որպես գարնանային բաց մաթեմատիկական ճամբար՝ գրավիչ ու կամավոր, հետո՝ հունիսին, հուլիս-օգոստոսին… Այսպես՝ անընդհատ ու հետաքրքիր։ Էմմա Իսախանյանի նկարագրած ազգագրական, Ստեփան Թորոյանի պարի նման. որտեղ բռնեց՝ տանում է, հավեսի գցում…

Հանդիպում -քննարկում Գեղարվեստի դպրոցի հյուրատանը:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Ձմեռ պապի ջան, օգնիր, որ 2016-ը Քոլեջում, ավագ արհեստագործականում սկսենք ոսկերչության պարապմունքներով. մեր ոսկերչական գոզալ արհեստանոցը առանց արհեստավորի է մնացել՝ իսկական գործող ոսկերչի, որ կամենա իր փեշակը մեր պատանիներին փոխանցել։

Ձմեռ պապի ջան, եթե սա դժվար իրագործելի է, այնպես արա, որ մարդկային կյանքի կորուստները կարգով լինեն՝ հարազատը հարազատին անկարգ չկորցնի, որ ճանապարհելը աշխարհիկ կյանքից կարգով լինի… մնացածը մեր անելիքն է։ Եվ դրական սպասումներով մեկնարկի 2016-ը, թափ հաղորդի հպայաստանյան ինքնավստահությամբ, որ նա  զորի… Մնացածը կլսես, կկարդաս, սիրելի Ձմեռ պապ, իմ վաղվա 2015-ի 365-րդ  անընդհատ գրում…

Կրթահամալիրի երթուղայինում:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Սեղանը պիտի կոնկրետ լինի՝ կոնկրետ անհատի կամ խմբի համար, կոնկրետ ուտելիքով… Նոր տարվա ամենասեղաններն իմը չեն, ու անիմաստ՝ ինձ համար։ Ա՛յ, ուրիշ էր 2015-ի դեկտեմբերի 28-ի սեղանը՝ իր անուշեղենով ու խորովածով՝ պատշգամբում իմ ձեռքով պատրաստած, հենց ուտողի մասնակցությամբ և ի տես, Ձմեռ պապով, Դավիթ Բլեյանով ու իրենց ընկերներով… Ինչպես մեր Գեղարվեստի կացարանում երեկվա փախլավայի սեղանը՝ իր խորաթայով… Ինչպես Դպրոց-պարտեզի միայն խաշի սեղանը… Ծիսական, մեկ ուտելիքի՝ հարիսայի թե ղափամայի, թանապուրտի, տոլմայի, մի կերակուրի սեղանի տարի լինի 2016-ը, որ կարողանանք կենտրոնանալ մշակույթի վրա ու ազատ  լինենք առատ կոչվող սեղանի թելադրանքից։

Ի՜նչ լավ է, որ Դավիթ Բլեյանն անձնագիր ունեցավ… 2016-ին իրար հետ նավ նստենք՝ օդում, ջրում և ցամաքում, ու ճամփորդենք, մեր NatGeoWild-ը ստեղծենք։

Երեկ ես մտա Մայր դպրոց՝ հայրենագետ-արշավականի ակումբ ու տեսա կոկիկ-հավաք Հրաչյա Առաքելյանին, որ մեկիկ-մեկիկ դասավորել էր մեր արշավախմբային գույքը. նախանձի արժանի տեսարան… Այսպիսի՝ հետիոտն-հեծանվային արշավանքի տարի լինի 2016-ը. նոր բարձունքներ, նոր հայրենի տեսարաններ՝ սեփական աչքով, ականջով, սրտով, հեղինակային մեդիայով՝ տեսա-, ձայնա- գրա- պատումով…. Հատկապես որ անօդաչու ունենք։

Քոլեջի նախակրթարանի ամանորյա ծեսը:
Լուսանկարները՝ Մերի Խանջյանի ֆեյսբուքյան էջից:

— Պապ ջան, լողանամ, ինձ պատած կեղտերից ուզում եմ ազատվեմ։
Ու ձեռքս բռնած՝ մեր քանի կերպար փոխած, ջարդած-փշրած գազանը, որ Արմինե մայրիկին համբերությունից հանել է, նեղացրել իրենից, մտնում է լողավազան։
Տղան պիտի ջուր սիրի, լողավազանում իրեն զգա ինչպես Դավիթը մեր ու ջրից դուրս գա Դավթի նման՝ խնդուն, ինչպես Նոր տարի… նոր հավես… Զորեղ լինի՝ Ստեփանի ավագ դպրոցի պարի խմբի նման, թե Սամսոնի հեծանվային խմբի, թե ավագ դպրոցի երաժշտական լաբորատորիայի Լուսո-Աստղիկ-Էլիզայի նման, թե… շարունակեք… զորեղ, ստեղծական ու ձեռ-ձեռի…

Քաղաքական օրակարգ 

Ամանորյա-տոնական ընթերցարան

Տոնական գիշերային Երևան:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:

#541
Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հնացավ, նա անցավ: Քաջության նորություն-հաղթության նորություն: Վեր կացե՛ք, աշխատենք…

Մի փոքր ուշացումով, բայց միացա Գեղարվեստի դպրոցի Վահե Էբրահիմին, միասին նշեցինք Կոմիտասի ծննդյան օրը: Հուզվեցի-ուրախացա. Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքի հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ

Շատը՝ ունեցածից, քիչը՝ սրտից… Օրը կարող է այդպիսին լինել…

Անհապաղն ու ինքնաբուխը ո՛ր մակարդակում, ո՛ր մասով են հոմանիշ, իրար շարունակում, ենթադրում, պամանավորվում մեկը մյուսով․․․ Սուսան Մարկոսյանը «Դպիր»-ում իմ այս հրապարակումով, «Որ յուրաքանչյուրը առաջից գնա, մի նախագծով ուսումնական, մի խմբի