«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»… Իմ կիրակնօրյա գիրը սկսում եմ միայն կնոջ ասված-ասվելիք արտահայտությամբ: Էն էլ ի˜նչ կնոջ` Սոֆի Լորենի, ումով մշտապես հիացել եմ:

Սիրեցի Կարապի լիճը` որպես տեսահամերգասրահ. թեք լանջին, կանաչ-փափուկ խոտերին փռվել էինք Դավիթ Բլեյանի հետ: «Ֆրեսկո» փառատոնի երեկոյան 8:30 նշանակված բացման հյուրերն ենք… Չգիտեմ` ուշանո՞ւմ է բացումը, թե՞ այն սկսվել է այսպես… Դավիթն ամեն ինչ է միաժամանակ անում. ոչինչ բաց չի թողնում` էկրանից, բեմից, խոսում է անծանոթ մեծ ու փոքր ընկերների հետ, գգվում ինձ, անթույլատրելի բառերի շքերթ արձակում, անվերջ հարցեր տալիս… Դավիթն ու ես ոնց որ մոր փորի մեջ. այնքա՜ն լավ է միասին, հունիսի այս երեկոյան, մի քաղաքում, որի հետ կապը կորցրել էի, ու հիմա երկուսով վերականգնում ենք:

— Հայրի՜կ, լավ է, որ Երևանում միասին զբոսնում ենք…

Ով ինձ ճանաչում է, արդեն ճանաչում է նաև Դավթին. էլ ավելորդ-հոգնեցնող-կրկնվող հարցեր չեն տալիս: Հայր ու տղա՝ Երևանի տիրոջ իրավունքներով…

Կիրակին` Դավթի, Արմինեի, Շուշանի ու Ստեփան Բլեյանի հետ Օհանավանում ենք անցկացնելու` կեռաս հավաքելով… Միրգը շատ է, ամոթ է ծուլանալը: Որքան էլ հիմա դավաճանություն է համարվում  Երևանը՝ իր Բաղրամյանով առանց քեզ թողնելը… Կարեն Խաչատրյանը՝ Կայը նշանավոր, ով երեկ կրթահամալիրի ուսումնական բազմօրյա նախագծով հասել է Բաթումի՝ հանդիմանությանը մեղավոր արդարացել է՝. «Խոստացել են մինչև վերադառնալը պահել Բաղրամյանը»… Շաբաթ երեկոյան, որպեսզի Դավթի հետ լինեմ իր պահանջած միտինգին, թողեցի հեծանիվս մեր շենքի կայանատեղիում, որքա՜ն հարցեր առաջացան… Ազգս ինձ հեծանվով է այլևս ընկալում-ընդունում-ողջունում… Դավիթն էլ՝ ուզում է օր առաջ, միասին, երկա՜ր ճամփորդություն հեծանիվներով…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

«Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, բայց թողնել նրան այդպիսի տեսքով՝ անթույլատրելի է»: Սա միայն կնոջ ասված, ասվելիք մտքերից է: Տղամարդուն, յուրաքանչյուրին հարկ է խնամել… Բերել եք, կյանք եք տվել, դե, ողջ տղամարդկային կյանքում խնամեք. «Հո դեմ չե՞ք»,- կհարցներ Արմեն Դուլյանը…

Կիրակնօրյա ընթերցարան

Բաղրամյան պողոտայում . հատուկ Կայ Խաչատրյանի համար: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ի՞նչն եմ առանձնացնում օրագրում այս անգամ. իմ կիրակի օրվա առավոտվա գլխավոր աշխատանքը, մինչև Օհանավանք մեկնելը, գրելուց առաջ, գրելուց հետո` մանկավարժական աշխատողի 42-օրյա արձակուրդից առաջ հունիսի 29-ին մեկնարկող մեր երկօրյա համատեղ աշխատանքը: Կարծում եմ` ընթերցողին էլ հետաքրքիր կլինի ծանոթությունը և՛ օրակարգին, և՛ մասնավորապես ներկայացվող այս պրեզենտացիային, որ տարողունակ է, տիպիկ սեբաստացիական: Շնորհակալ եմ:

Պարուսուցում Բաղրամյան 26-ում: Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի:

[embedplusvideo height=”310″ width=”450″ editlink=”http://bit.ly/1Kn5eyK” standard=”http://www.youtube.com/v/L27fDyTRLNQ?fs=1″ vars=”ytid=L27fDyTRLNQ&width=450&height=310&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8334″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավատով խոստովանեմ և երկիր պագանեմ քեզ…

Նունե Մովսիսյանն ուզում-առաջարկում է իր նշանավոր դարձրած ու շարունակ այդպիսին պահվող բլոգում՝ կարդալ-աղոթել Ներսես Շնորհալու… «Հաւատով խոստովանիմ», և հեշտացնելու համար ընթերցողի գործը՝ իրար տակ է դրել գրաբարն ու աշխարհաբարը: Մայրենիի՝

Մոտենում ենք ռուբիկոնին

Երբ ինձ անհատապես են հրավիրում, զանգում են կամ գրում, որ խնդրում են իմ (Աշոտ Բլեյանի) ներկայությունն այս կամ այն հավաքին, հաղորդմանը, ես, որպես կանոն, մասնակցում եմ: Օրեր են եղել, որ

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել,