Ափսո՜ս, որ չծխելու որոշումն օրակարգային չի դառնում: Հրճվում եմ գտածովս… Շարժման զբաղեցրած տիրույթում Բաղրամյանը փակ տարածք է դարձել, իսկ փակ տարածքում ՀՀ օրենքով ծխել չի կարելի… Շարժումը որպես հավաքանի երիտասարդական կազմակերպություն, մանկավարժական ճամբար-հավաք է ինձ հիշեցնում… Ինչքա՜ն բան կարելի է սովորել, իրար ասելու, փոխանցելու որքա՜ն մեծ հնարավորություն՝ սկսած կանչերից, երգերից, պարերից, խորհրդանիշներից… միջավայրի էսթետիկայից, որպես բարիկադ գործածվող մեծ աղբամանների պերֆոմանսից*, մտքերից, իրար ճանաչելուց… Ի՞նչ անես, որ ես երգվող այս «երգերի» նկատմամբ մեծ վերապահում ունեմ՝ սկսած խոսքերից, եղանակներից… Չգիտեմ՝ ինքնաբուխ ձևավորվող մեծ զանգվածների երևանցի համապատասխան մասնագետներն անցե՞լ են գործի, սկսե՞լ են ուսումնասիրել՝ ձայնագրել, տեսագրել, հավաքել մասնագիտական ուսումնասիրության համար անհրաժեշտը: Ախր ուղիղ-շուրջօրյա հեռարձակումը, թվային անհատական միջոցների այսօրվա ընտրությունը-մատչելիությունը որքա՜ն մեծացնում-հեշտացնում են հետազոտական աշխատանքի ընդգրկումը, նոր խնդիրների բացահայտումը, առաջադրումը…

1988-ի Շարժման ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ… Կա՞ մեզանում այսպիսի գիտական կյանք… այսպիսի կիրք… Թե՞ իրոք, մեզանում սովորելն ու մասնագիտությունը բերում են երկու ձևաչափի՝ բուհ ընդունվելու համար սովորեցնելու, բուհի ավարտման քննություններ հանձնելու համար սովորեցնելու… Երկրից գնալու համար… Գիտական-հետազոտական գործունեությունն էլ երկրի, նրա ժամանակի ու Շարժման հետ չի կապվում… Ինչպե՞ս շրջանառության մեջ դնես 1988-ի Շարժման սոցիալ-հոգեբանական-լեզվական-ազգագրական ուսումնասիրության արդյունքները, որտե՞ղ են դրանք, եթե կան, ո՞վ է հանդիպել… Թվում է՝ և՛ բանավոր հնչող, և՛ գրավոր պաստառով ներկայացվող լոզունգներից սկսած՝ դրանք կարևոր են այսօրվա հավաքական դրսևորումներով մեզ ճանաչել հասկանալու համար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այ, այսպիսի Պապ ունի Հռոմը՝ Ֆրանցիսկոս անունով

Այ, այսպիսի Պապ ունի Հռոմը՝ Ֆրանցիսկոս անունով, ով պատմել է՝ համարյա 25 տարի, 1990թ. հուլիսի 15-ից, հեռուստացույց չի նայում, հավատարիմ Կույս Մարիամին իր խոստմանը: Նա ավանդական պապական սենյակները Վատիկանում փոխել է

Վազգեն Սարգսյանը

Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով… 1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման