Կրթահամալիրի կրտսեր դպրոցների նշանակալի դարձող ճամբարներն ինձ ավելի ու ավելի են գրավում, զբաղեցնում, ինչպես հունիսյան բանգլադեշյան ստուգատեսները՝ իրենց ավարտին՝ 5-րդ օրը, հունիսի 19-ին… Ի՜նչ  լեցուն օր եղավ ուրբաթը՝ ժամը 9-ից մինչև երեկոյան 5-ը, հանդիպումներ, ամփոփում-քննարկումներ, համերգներ անընդհատ, մեկը մեկի հետևից….

Կրթահամալիրի վարժարանի գիտակների ակումբի թիմի շարունակվող հաջողությունը«Զարթոնքի սերունդ» մրցաշարում օրվա համար լավ նվեր էր մեզ Վահրամ Թոքմաջյանի կողմից։ Առա՜ջ, սեբաստացի գիտակներ… Ես Նառա Նիկողոսյանի հետ լավ թափառեցի Նոր դպրոցի ճամբարով… Որքա՜ն բան են փոխել իմ սիրելի Գայանե Սարգսյանի հետ ճամբարականները՝ այս դեպքում՝ սեբաստացի և ոչ սեբաստացի… Մրցաշարային ուսուցման մասին՝ առաջիկայում։ Ճամբարային կյանքը, ինչպես մրցաշար, ինչպես երբ հանդիպում են իմաստն ու նպատակը… Չգիտեմ՝ սրանից ինչ ռոդարիական երկանդամ (բինոմ)  կստացվի՝ որպես ստեղծագործական երևակայության հնար, բայց խթան-նոր կազմակերպում է, փաստ է, ահա… Հաջորդ շաբաթ կմեկնարկեն մեր ճամբարային մրցաշարերը՝ դրանք կլինեն բաց Երևանի, Հայաստանի այլ ճամբարների համար ևս… Լողի, վազքի, հեծանվի, մարմնամարզության…, շախմատի, գիտակների, մաթեմատիկայի…, ստեղծագործական երևակայության, լողափային տեխնոլոգիայի… Ամեն անգամ կրթահամալիրի ամառային ճամբարներից մեկը կարող է դառնալ կենտրոն-կազմակերպիչ… Կարող է և Մայր դպրոցը դառնալ կենտրոն՝ իր գիտակների ակումբով, «Ասպետ» ճամբարին նախապատրաստվող խմբով, Թուրքիայի Իզմիրի միջազգային ճամբարին պատրաստվող թիմով, «Տիեզերք» ակումբով, սեբաստացիական նախաձեռնությամբ, իհարկե, շախմատի ակումբով Առնոլդ Միքայելյանի, որի կազմակերպած կարգային (այս դեպքում տեղին է նաև «կարգին»-ը) մրցաշարով  յոթ 6-10 տարեկան լրացրեց 4-րդ կարգայինի նորման, ստացավ վկայական, իսկ երեխաների մեծ խումբ շարունակում է իր ամառային դպրոցը… Ես խոստացել եմ կրթահամալիրի ճամբարականներին լող ծածկած լողավազանում և ճամփորդություններ հայրենագիտական… Ծածկած լողավազանի էլ. սնուցման վթարը վերացված է, Հունդայի ավտոբուսը՝ նորոգված: Առաջ, ամա՛ռ 2015:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անվստահության մութը խիզախորեն ցրելու տարի…

Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել…

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի

Թե չէ՝ ընկած ենք ինչի ետևից

Իջևանի հետ կապված եմ, իմ հարազատ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, դրանից հետո ես տասնյակ ու տասնյակ անգամ եղել եմ Իջևանում, գիշերել, բայց Իջևանը մնում է իմ մեջ այդ 1992-ի նոյեմբերի 9-ի գիշերվա