Զուլում շաբաթ էր. հաղթահարեցինք ես՝ վաթսուն տարեկան հետևողական-սրընթաց գլորվողի, Դավիթ Բլեյանը 3 տարեկան 3 ամսական դարձածի հերթական շաբաթը… Արմինեն է ծանր տանում. ինչո՞ւ. երբ տարին իսկի գարունն էլ չի ճանապարհել:

Առիթը լավ օգտագործեցի՝ «Samsung» նշանավոր գործիքով ոսկորներիս, կմախքային կառուցվածքիս ու թոքերիս երիտասարդությունը ցուցադրելու համար. իսկական բլոգում հրապարակելու պատկերներ-տեսարաններ… «Գժությո˜ւն»,- կասի Նազենի աստղ Հովհաննիսյանը, երբ տեսնի քեռու 25 տարեկան թոքերի ու 40-ը չգերազանցող ոսկրերի պատկերները… Առողջ ենք 2015-ի բեկումը խոստացած երաշխավորելու համար՝ անկախ Հունաստան-Գերմանիա, Ռուսաստան-Արևմուտք, Իսլամական պետություն-ալամ աշխարհ հակամարտությունների ընթացքից…
Լրագրողի զարմանքից առաջացած հարցին, երբ իմացավ իմ 60 տարեկան դառնալը… «Ո՞ր շրջանն եք ձեր կյանքի ամենաբեղունը համարում…»,- լսեցե՛ք ճշմարիտ պատասխանը.
— Վաթսունից սկսվողն իմ ամենաշրջանն է… Հաստա՛տ:

Խաղաղ կիրակի է. մեր պայմանավորված ընթերցարանը սիրով մեկնում եմ. սկսե՛ք թերթել… Նույն սկզբունքն է` հաստատ անվնաս խորհուրդներով, դրական զգացումներով, հաջողակ երկուշաբթիի սպասումներով… 10-ի չափ հղումներով, դադարներով, անցումներով:

Ֆոտոգովազդային ընդմիջում.
Մանուշակ Աբրահամյանի 2-րդ դասարանցիները կարտոֆիլանկարչություն են անում:

Շաբաթը պիտի Տիգրան Հայրապետյանինը լիներ ու այդպես էլ եղավ՝ նշանավոր իր ծննդյան օրով, հասարակագիտական ստուգատեսով ու սրանց բերած ուսումնական-հասարակական աշխույժով. լավ շաբաթ էր: Շողիկ Պողոսյանը իր ծննդյան օրը դարձրեց առիթ, «Ծաղկաձոն» ստուգատեսով դարձավ ամենագրավիչ սեբաստացին: Շաբաթը իրենով արեց Շողիկը: Ասենք` շնորհավո՜ր:

Շաբաթվա հերոս դարձավ մեր հմայիչ, ժպտերես Գոհար Բալջյանը` հասարակությանը ներկայանալով իր ընտրյալ Տիգրանով՝ որպես մեկ: Ասենք` շնորհավո՜ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա ղողանջներից

Իրիկունով, իհարկե, հետևում էի պուտինյան Ռուսասատանի նոր ֆարսին… Արթնացա, ինչպես միշտ, մութ ու լուսով: Սրտումս Ծաղկունքի հուլիսյան հարսանիքի այս հինգշաբթիի ավետիսի սեբաստացի ղողանջներն են․․․ Մտքումս՝ լրագրող Ալեքսեյ Ռոմանովի այս աչքալուսանքը․․․

Կիրակիից կիրակի… ան-ցավ…

Ճամփորդ տիարի ետևից ո՜նց կհասնես. մնում է, որ օրագրով-պատումով իր հետագծին հետևես, այն էլ, որ բարեխղճությունը անընդհատ դարձնի իմ գիրը, ինչպես մտահղացվել է․․․ Արատես՝ իմ սանիկներ Գևորգ Հակոբյանի, Միքայել Ղազարյանի

Որպես զբոսաշրջիկ…

Ճիշտ Գաստոնի նման, մեծ զբոսաշրջիկ… Կրթահամալիրի Արևելյան դպրոցի թատերական սրահի 4-5-րդ դասարանցիներին-ուսուցիչներին՝ Հանրակրթական դիջիթեք 2017-ի ղեկավար Հերմինե Անտոնյանի ներկայացման մասնակիցներին, հանկարծ հարցնում եմ (ծանոթ եք իմ ներխուժումներին, ուղիղ եթերով հարցումներին. սա Տիարի