Այս դեպքի համար են ասել՝ ամեն ինչ ընկավ իր տեղը. Շուշան Բլեյանը Երևանում է և ողջ ամառ իր ուսանողական արձակուրդն անցկացնելու է… ի՞նչ իմանաս, երբ Շուշանին լավ գիտես… Առաջ չընկնենք. ամառ է՝ իր հուլիսով-օգոստոսով, արկածներով… Տաթև-Արևիկ քույրիկ-երկրպագուները փայլուն կատարեցին «Համերգ Վիեննայում» ընտանեկան նախագիծը. այն ոգևորվածությունը, որ տիրում էր երեկ Շուշանի շուրջը՝ Տաթև-Արևիկի գոհունակությունը, Լիլիթ-Արաքս-Սոնուլիկի խանդավառությունը, Կարինե Ջանոյանի հորդառատ հումորը, նախագծի՝ ինձ ընդունելի գլխավոր արդյունքն էր: «Դավիթ Բլեյան + 6 հմայիլ իմ աղջիկներ» պերֆորմանսը ամենասպասվածն է, ամենագունեղը, որ, իհարկե, իմ վայելքն էր, որքան էլ որ լինում են «ծանր» աշխատանքային օրեր…

Օրն այդպիսին էր՝ ծանր, այնքա՜ն, որ հիմա չի պատմվում. ամեն ինչի ժամանակը կա, պատմելու ժամանակն էլ կգա։ Դավիթն է, որ ինչ անի, երբ անի, ինչ հարցնի, ժամանակին է։
– Դու ինչպե՞ս ես իմանում ժամանակը… հայրի՛կ:
Շուշանն այսօր կզանգի իր երևանյան քարտով-համարով, ու մենք կլինենք մշտական կապի մեջ մի երկար ժամանակ, Դավի՛թ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Տոները` միասին» հայ-վրացական նախագիծ

«Մոմցելիձե-Բլեյան ընտանեկան Ամանոր» ուսումնական նախագծով, հունվարի 1-ին մենք շարունակեցինք մեր թափառումները տոնական Թբիլիսիում: Դավիթը ճոպանուղու բարձունքից տեսավ Կասպից ծով թափվող Քուռ գետը… Սա այն գետն է, որ ներառել է Դավթի

Հարյուրից, հազարից զատ՝ երկու քարի արանքում, երկու դարի արանքում

Սեբաստացի Գոռ Ղազարյանը, իմ քույր Էմմայի թոռնիկը, դարձավ 6-րդ դասարանցի ու շարունակում է հիացնել ինձ. երեկ ամբողջ օրը Դավիթն Օհանավանում անցկացրեց Գոռի հետ, Գոռի կողքին, Գոռի խնամքով… Ինչպե՜ս էր Գոռը

Չեմ մոռանա իմ եղբայր Մարսելին երբեք

Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում էր