Ի՜նչ լավ է մտածված այս խորը մարդկային քունը: Բարի օր, Բանգլադե՛շ, սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, հարազատնե՛ր ամեն մոտիկության, ես արթնացա:

11402225_825798687499407_8449018887594726698_oԱրաքս Պողոսյանը լավ էր մտածել մեր հանդիպումը «Վեմ»-ում, զրույցի ձևով: Օրագիր է՝ հղումներով. ամեն հղում իմ պատումի մասն է՝ կարդաք-չկարդաք, լսեք-չլսեք, տեսնեք-չտեսնեք… Ինձ հետաքրքիր էր մեկ ժամ զրուցել, լսել-տեսնել միշտ սքանչելի Արաքս Պողոսյանին: Եվ լավ էր, որ Արաքսը ողջունելի առաջարկով ճանապարհեց ինձ.
– Կհանդիպենք կրթահամալիրի Բանգլադեշում…
Իսկ այս լուսանկարը՝ Արաքսը ՖԲ-ում է հրապարակել։

Ես միշտ կամ իմ սաների հասակակիցը-ժամանակակիցը, ինչպես հիմա Արաքսիկինը, ինչպես այն ժամանակ՝ 1983-1985-ին, երբ հանդիպեցինք այս ոչ սովորական ժամանակի ոչ սովորական ծրագրով, Երևանի թիվ 10 հայագիտության խորացված ուսուցմամբ դպրոցի 9-րդ դասարանցիների հետ… Պատմել եմ:

Իմ հունիսյան փոստը գնալով ավելի լեցուն է՝ որպես նշան ապրվող-կենդանի ուսումնական ամառվա… Միշտ է ապրելու ժամանակը: Մարգարիտ Սարգսյանի ու Վիկա Բալավաձեի՝ վրացական ճամբարի բացումը Սև ծովի ափին ուսումնական նախագծի վերածելու առաջարկը ողջունում եմ. հրապարակում եմ աշխատանքային վիճակով ինձ ընդունելի ծրագիրը: Իհարկե: Ինչպես բնապահպանական ստուգատեսի ճամբարը Թբիլիսի-Ծխնեթիում ացկացնելուց չհրաժարվելու՝ Մարթա Ասատրյանի որոշումը: Այո՛, հենց այս օրերին, մեկ օրվա հետաձգումով, մեկնումը հունիսի 21-ին, որ խումբը կարողանա լիարժեք մասնակցել հունիսի 20-ի սեբաստացիական ծրագրին Սիրահարների այգում…

Իսկ Ստեփանակերտի «Էկոտուր 2015» մրցանակակիր-սովորողների՝ վերջին պահին հրաժարումը թբիլիսյան ճամբարից… դրա պատճառաբանությունը տխուր խորհրդածություններ են առաջացնում: Ժամանակն է, ասեմ, լսեք: Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը, ապահով վայր է դարձել, Թբիլիսին՝ անապահո՞վ… Որովհետև հունիսի 13-ին մեծ քաղաքի մի փոքր հատվածում այս ողբերգական, բայց լոկալ հայտնի պատահա՞րն է եղել… Երբ այս օրերին մենք մեկը մյուսի երտևից երկու թբիլիսյան դպրոցական խմբերի ընդունեցինք-ճանապարհեցինք առոք-փառոք…

Թեև Գեղարվեստի ցուցասրահի, Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի հունիսյան աշխատանքների ցուցադրությունը չկարողացա բացման ժամանակ դիտել (այդ ժամանակ ես եթերում էի), այն անցավ հաճույքով, ծափերով… Տպավորված եմ: Ինչպես հետո, երբ Գայանե Առաքելյանի և Արմինե Թոփչյանի հետ ծանոթանում էի «Ցանկապատ»նախագծի ընթացքին… Ի՜նչ ծավալուն-հունիսյան բանգլադեշյան պլեներին վայել նախագիծ է ղեկավարում Արա Թարզյանը… Հալալ է:

Հալալ է Զառա Ոսկանյանին՝ իր «Աստիճաններ» նախագծի խնամքի համար, Կարինե Մացակյանին՝ «Լողափ Նոր դպրոցում» ընդարձակ նախագծի ծավալման համար, Էլիզա Բաղդիյանին՝ իր ուսուցիչ Արմանի հետ «Ինքնագիր»նախագծի շարունակման համար…

Ստեփանակերտն ուշացնում է «Էկոտուր 2015»-ի հաղթողների ճամբարներից մեկն Արցախում կազմակերպելու պաշտոնական հրավերը. տեղեկացում-հրավեր-հաստատում,  չի ստացվել … Սիրելի Հասմի՛կ Նալբանդյան, կստանանք, կարձագանքեք…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունիսի իմ հեծանվախաղի ռեկորդը ու մնացածը՝ գրում…

— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած… — Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ… — Այդպես ո՞նց կլինի, ես

Հատուկ «Դպիր» ամսագրի համար #1

Լինելով պետական, ստեղծված՝ նպատակային, պետականին այլընտրանք լինելու համար… 

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-