«Մոմցելիձե-Բլեյան ընտանեկան Ամանոր» ուսումնական նախագծով, հունվարի 1-ին մենք շարունակեցինք մեր թափառումները տոնական Թբիլիսիում: Դավիթը ճոպանուղու բարձունքից տեսավ Կասպից ծով թափվող Քուռ գետը… Սա այն գետն է, որ ներառել է Դավթի ամենօրյա ճանապարհի ընկեր Հրազդանը, Դավթի 2016-ի հայրենագիտական բարձունք՝ Արաքսը… Հետո մենք եղանք Սուրբ Գևորգ վերանորոգված եկեղեցում, անակնկալ հանդիպում ունեցանք վանաձորցի հարգելի տիկնանց մի խմբի հետ, որը առաջնորդում էր մեր Արամազդ Ղալամքարյանի մայրիկը: Թբիլիսին լեցուն է ամեն կարգի հայերով…ես՝ ինչպես բանգլադեշում, Դավիթ Բլեյանն էլ՝ ինչպես տանը… այս անգամ իր վրաց եղբայր՝ Նիկոլոս Մոմցելիձեի հետ: Տեսանյութը, որ սիրով ձեզ համար նկարել, մոնտաժել է վրացերենը վերջնականապես չմոռացած Արմինե մայրիկը, ներկայացնում եմ առանց մեկնաբանության: Դիտեք տեսանյութը, իսկ ես շտապում եմ խաշի:

[youtube https://www.youtube.com/watch?v=uyvKKHs4UP0?rel=0&controls=0&showinfo=0]

#543

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծափեր, ծափեր… Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ…

Իմ երեկվա օրը կմնա, մնաց, ահա, իմ ականջներում որպես ծափեր… Մարմարյա սրահում երեկ ընդհանուր պարապմունքին ներկայացրի 2015-2016 ուստարում Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանին ու Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին…

Կապուտակ Սևանա լճից մինչև կեղտաջրերը

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույր Տաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում,

Հա, ես եմ… տեսագիր եմ… Չե՞ք տեսնում-լսում…

Ամեն օր գրելու ազարտը, խոստումը, անհրաժեշտությունը, պարտավորությունը, սովորույթը, առավել ևս… ամոթը՝ որպես շրջաններ, այս 4-րդ տարում, 1-ին գիրը 2014-ի հունիսի 17-ին էր, հաղթահարված են… Ասելիք միշտ կա, կարելի է գտնել