Դավիթ Բլեյանի հետ վերընթերցում ենք  «Սասունցի Դավիթը». ժամը 7.00-7.15 առավոտյան ես նստում եմ Դավթի մահճակալի եզրին, կարդում Թումանյան Հովհաննեսի՝ մեզ հիացմունք պարգևող էպոսի մշակումն այնտեղից, որտեղ նախորդ օրը դադար էինք տվել: Այսպես կտոր-կտոր, ամեն առավոտ, 15 րոպե: Դավիթը, իբր աչքերը փակ, իբր քնած, ո՜նց է լսում… Մեկ հարց, մեկ, իբր վրիպում, ու արթուն է մեր ունկնդիրը… 7.30 իջնում է մահճակալից՝ երեկվա իր անցուդարձի հարցադրումով…
– Տես, հայրիկ, հագել եմ նոր կոշիկ՝ առանց գուլպաների։
Իսկական Սասունցի Դավիթ…

Այցելեցինք միասին իմ աղջկան-թոռնիկին՝ Դավթի Տաթև-Արևիկ քույրիկներին, նրանց մայրիկ-տատիկ Կարինե Ջանոյանին, ում մասին շարունակում է հետաքննությունը… Կարինեն, Դավթի նկատմամբ իրեն բնորոշ անկեղծությամբ ու ջերմությամբ, շարունակում է հետաքրքրել Դավթին՝ ո՞վ է, ինչո՞ւ են Տաթևիկն ու Արևիկը շարունակում ապրել Կարինեենց տանը…
– Շուշանը Վիեննայից գա, որտե՞ղ է ապրելու. չեմ ուզում՝ Կարինեենց տանն ապրի, թող գա մեր տանն ապրի՝ Շուշանի սենյակում… Ես կմաքրեմ-կզարդարեմ սիրուն… թող հիմա՛ գա…
– Հայրի´կ, ինչո՞ւ մայրիկը հեծանիվ չի քշում, այլ մեքենա վարել է սովորում… Ինքը հեծանիվ ունի, ե՞րբ է հեծանիվ նստելու…
Այս հարցը զարմանքի չափ հետաքրիր է Դավթին…
– Ե՞րբ ես կկարողանամ մայրիկի հեծանիվը քշել…
Իսկ Արևիկին ու Տաթևիկին այցելեց մետրոյով, իր ընտրությամբ.
– Մետրոն ամենաարա՞գն է գնում… Դրա համա՞ր են մարդիկ մետրո նստում. հա՛մ հեծանվից է արագ գնում, հա՛մ մեքենայից, հա՛մ էլ տրոլեյբուսից…

Արևիկ քույրիկը ամեն օր հասունացող օրիորդ է. այս ե՞րբ այսպես… Հեշտ-սիրելի է Արևիկի հետ… Ինչքան խոսես, քո օգուտն է՝ կխելոքանաս, նրա սերնդի հայացքը քոնը կդառնա, հասկանալի-ընդունելի…
Արևիկը զգուշանում է Դավթից՝ հիանալով.
– Աշոտ պապի´կ, իսկական գազան է մեծանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա

Ընդունեք Դավթի հրավերքը

Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի,

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝