Թուրքիայի՝ թուրքական հասարակության, թուրքական պետականության կենսունակությունը նոր դրսևորում ունեցավ Թուրքիայի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Թուրքիայի՝ 13 տարի իշխող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց միայնակ կառավարություն ձևավորելու իրավունքը: Թուրք հասարակության զարգացման մակարդակը պահանջեց բազամակուսակցության նոր մակարդակ՝ կոալիցիոն կառավարության և արդար-բարդ ընտրություններով հասավ դրան: Թուրք ժողովրդին 13 տարի բարգավաճում և ապահովություն բերած, թուրքերի ճնշող մասի վստահությունը վայելող Էրդողանն ու իր կուսակցությունը ստիպված եղան ընդունել քաղաքական նոր իրավիճակի գերակայությունը ընտրություններով… Սա եմ ես անվանում արդարություն և զարգացում, որպես հասարակություն՝ բացվող-շատացող, որպես պետություն՝ հանրապետական-աշխարհիկ-հզոր…

Մեզանում, Հայաստանում՝ Արտաշատ, Աբովյան, Ալավերդի քաղաքներում, 32  համայնքներում ընտրություններ էին: Նշված համայնքներից 18-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: «Տեղական» վերածննդի, կալվածքների վերահսկման իրավունքի ձևակերպման պրոցեդուրաներ… ինչպես բուհերում, համալսարաններում, քոլեջներում, դպրոցներում… Մեկ բառով՝ անշարժություն… Մեզանում հաստատվող-չնահանջող անշարժությունը  հաղթանա՞կ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երգելով ու երգերով չէ

Հատկապես որ ինչպես փիլիսոփա Հեգելն է հաստատում` «Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում»։  Ինձ հարցնում են՝ ժամանակը,

Այլընտրանքը ցույց է տալիս՝ ինչի հետ համաձայն չեմ

Եթե կուզեք՝ ես հիմա Բլեյան Աշոտ կաշխատեի… Աղբյուրը՝ Oragir.News

Բոլոր մարդիկ ուզում են մտածել ու գործել կրեատիվ եղանակով

Ինչով են վտանգավոր բարձրակրունկ կոշիկները Գիտնականներն ապացուցել են, որ կեռասը մաքրում է անոթները Համբույրի բարերար ազդեցությունը Երկարակեցության 7 խորհուրդ Օրական մեկ բաժակ լիմոնաջրի օգտակար հատկությունները Օշոյի լավագույն 10 խորհուրդները Չափազանց