Ահա, այդ ժամանակ մի մեծ հավաք էլ կրթահամալիրի Գեղարվեստում էր` «Գրիգոր Խաչատրյան» մրցանակակիրները վերջապես հանդիպել էին… Մրցանակը շնորհում է «վերևն՝ Աստված, ներքև՝ Գրիգոր Խաչատրյանը» 1990-ից սկսած, իր ժամանակակիցներից ամենա-ամենաներին: Մի́ նեղացեք. մենք Գրիգոր Խաչատրյանի զոհերն ենք, ոչինչ չենք կարող անել, չենք կարող ազդել, միջնորդել… Մրցանակն էլ` տեղով մեկ Գրիգոր Խաչատրյան…
Սեբաստացիներին հարազատ-ծանոթ, ավելի կամ պակաս, անուններ, բոլորն էլ հավասար կարևոր… Գեղարվեստը իր բացօթյայով հարմար միջավայր է նաև այսպիսի հավաքների համար: Կարևոր որոշում է կայացրել «անուն բարձր ու վսեմը»` ինչ-որ պարբերականությամբ հրավիրել «Գրիգոր Խաչատրյան» մրցանակակիրների հավաքներ, ներկայացնել հրովարտակներ, որ պարտադիր են բոլոր ժողովուրդների և իշխանությունների համար: Բացի Հայաստանից, իհարկե…

«Պատմուճանները և հիմնադրամները, թեկուզ և դրանք նվիրաբերվեն և շատ հարուստ քաղաքների կողմից, երբեք այնքան արժեք չեն ունենա, որքան ունի մտածողության ամենաաննշան դրսևորումը, նրա` թեկուզ թույլ արտացոլքը: Բավական է դա մոռանալ, և մեր քոլեջները կկորցնեն իրենց հասարակական նշանակությունը` տարեցտարի ավելի ու ավելի հարստանալով»:
Ռալֆ Էմերսոն

Ի՞նչն է ամենաշատը տպավորվել այս քննական շրջանում, որի մեկնարկը պիտի համարել 9-րդ դասարանի ավարտական առաջին քննությունը մեր  դեռահաս-պատանիների համար, մայիսի 25-ին, ֆիզկուլտուրայից: Այն լուսաբանում էին Սոնա Մայիլյանն ու Արման Մարտիրոսյանը, մեր հայտնի սեբաստացիները, որ թվում է` ամենաառաջադիմող, աչքի ընկնողներից են, ուսումնական նախագծերի մասնակիցներ կրթահամալիրում ու կրթահամալիրից դուրս` Հայաստանում, Թբիլիսիում թե Իզմիրում… Սիրված, բարեկիրթ սովորողներ… Ու նրանց չի թույլատրվել մասնակցել ֆիզկուլտուրայի քննություններին. տարեկան անբավարար ունեն ֆիզկուլտուրայից… Ես, անկեղծ ասած, անակնկալի եկա. խնդրեցի նրանց շարքից դուրս գալ ու լուսաբանել ընկերների քննությունը, ինչը նրանք սիրով-շնորհքով արեցին: Հիմա ես ամեն օր տեսնում եմ անհատական առաջադրանքներով վերաքննություն հանձնող Սոնային և Արմանին:

Սա էլ, ահա, իմ առաջարկած կիրակնօրյա ընթերցարանը: Ենթադրում եմ, որ նախ և առաջ կարդում եք, ինչպես ես, Նունե Մովսիսյանի կիրակնօրյա առաջարկը, դիտում եք mskhfilms-իկիրակնօրյա ֆիլմը:

Սա դիտեք որպես կիրակնօրյա գլխավոր մեջբերումը.

«Բոլոր մարդիկ ուզում են մտածել ու գործել կրեատիվ եղանակով: Սակայն եթե դուք փորձեք մարդուն ստիպել մտածել կրեատիվ, ապա կարող եք իրականում ճնշել նրա կրեատիվ կարողությունները, այլ ոչ թե ստիպել դրանք դրսևորել: Կրեատիվության դրսևորման համար հարկավոր է գրավիչ միջավայր, հակառակ դեպքում խնդիրներ կունենաք»,- հայտարարել է Մենիշ Սագարը Սթենֆորդի համալսարանից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Հասկանալի է՝ մայիսի 1-ի տոնական օրվա երկրորդ կեսին Գևորգ Հակոբյանի հետ հեծանիվներով դուրս ենք եկել շրջայցի… Առաջին կեսն էլ շատով, շատ-շատով միասին ենք Մայր դպրոցում՝ ակումբում, հետո Մարմարյա սրահում. նշում

Աշտարակով լուսնի կանչն է…

Աշտարակն ու լուսինը, ավելին՝ հեռուստաաշտարակն ու կիսալուսինը, թե՞ կիսալուսնով աշտարակը, որ ես տեսնում եմ հիմա լուսաբացով Շուշոյի սենյակից-մեր պատշգամբից, ռոդարիական բինո՞մ է հունիսի 1-ով երեխաներին նվիրված ռոդարի-պատմության համար, թե՞ վախտը