– Արի հաշվելով ճոճվենք,- կիրակի առտու հիշեցնում-հրավիրում է Դավիթը:
Մենք պատշգամբում լավ ենք զգում, ինչպես վարդերը` առողջ, բացվող-գնացող թերթերով, եկող կոկոններով, բազմագույն ու շա՜տ…
– Հայրի´կ, ինչո՞ւ է ամեն օրը գալիս ու գնում, չի մնո՞ւմ…,- հարցնում է, երբ արդեն լողավազանում է: Վայե՜լք՝ ավազանում պատշգամբում հաշվով ուղեկցվող ճոճից հետո…
– Ի՞նչ ես ուզում, ուզում ես`  գա ու մնա՞: Բա մյուս օրը ո՞նց գա. խցանում կլինի:
Ծիծաղում է նշանավոր:
– Հա, ուզում եմ: Երեկվա օրը գար ու մնար: Այսօրն էլ թող գար…
Ագահ է մեր տղան: Շաբաթ օրը հորեղբայր Ստեփանը նշանավոր է դարձրել իր խոստումը կատարելով. 3-4 ժամ մեծ խմբով անցկացրել են գազանանոցում: Դանիել Սեբաստացին, որպես ավագ եղբայր, ինչպես միշտ, իր ուշադրությամբ առանձնացել է… Դավիթն ինքնուրույն այսպիսի ֆոտոշարք է արել. նրա օբյեկտիվում իր ամենասիրելիներն են հայտնվել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հո այսպես չի՞ մեծանալու, Աշոտ պապիկ

Սոնա Հովհաննիսյան թոռնուհիս ու Դավիթ Բլեյան որդիս օրվա վերջում չբաժանվեցին, իրենց կրթահամալիրի Բանգլադեշի Դպրոց-պարտեզից հետո երեկոն անցկացրին մեր տանը… Մելինե-Մարիամ Մարտիրոսյան քույրիկները, այս օր օրի օրիորդացող-հմայքը բազմապատկող, սրանով քաղաքի ամենաերկվորյակները, հատուկ

Իսկ Շուշանն արդեն Երևանում է

Դե, Դավիթ Բլեյանն էլ, ինչպես ինքն ասաց, օգնել է լողափին իր կողքին հայտնված գեղեցկուհուն, հակաարևային քսուք քսել Մարիամ գեղեցկուհուն անհասանելի տեղերում… Դավիթը սա արել է ու կանի սիրով: Ժամանակին, դեռ ջուրը

Հուլիս է, բացվե՛ք, ինչպես մանուկն օրորոցում, երբ շոգում է…

— Դե՛, գլուխս մի տար, շո՜ւտ գրկի առյուծին, տա՛ր լողացրու, կեղտից ազատի… հո ես խոզ չեմ, առյուծ եմ… Այսպես, ահա, շարունակեց-կտրեց իմ առավոտյան արթնացման ծեսը Դավիթը Բլեյան… Տեսնեք՝ ո՜նց  է