Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից, թե՛ ձախից… խո՜ւլ պատեր՝ դեսպանատան պատեր, ոստիկանության զորքերի, զորանոցի պատեր, ուտուշ-խմուշի պատեր, դղյակների պատեր… Սովորելու բան չէ. խուլ պատերը ոչ մի դրական զգացում չեն առաջացնում, դրանք տեղին չեն ո՛չ քաղաքում, քաղաքաշինական միջավայրը զրկելով թափանցիկությունից, ո՛չ բնության մեջ՝ աղճատելով, քեզ զրկելով հեռանկարից, կտրատելով-կոտորակելով ամբողջական ծավալները բնական… Իհարկե օրենքով պիտի կարգավորվեն, օրենքով պարտադրվեն, օրենքով արգելվեն, բայց ինձ անհանգստացնում է սովորական մեր մարդու ճաշակը, հայացքը, պահանջը: Այստեղ են ասել՝ պատին ես առնում… Մի պահ պատկեցացնենք՝ ոստիկանության զորքերի զորամասի և ոստիկանության ակադեմիայի տարածքները՝  առանց պատերի… Այ, կլիներ նոր ոստիկանության գովա՜զդ… Թե չէ, կշարունակի թվալ՝  ահավոր բան կկատարվի այնտեղ, խուլ պատով ծածկում են…

Հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը (թե չէ, գիտեք, ես ամեն օր դրանով էլ զբաղված եմ՝ գիշեր-ցերեկ, 24 ժամ անընդհատ պոստի եմ, որ ոչ մի ոտնձգություն չլինի իմ Հայրենիք դարձած շրջակա միջավայրի՝ իմ Բանգլադեշի ու նրանից դուրս տարածվողի վրա), ես նշանավորեցի հեծանվով մեկ օրում ամենաերկար ճանապարհաքշումով: Բացի իմ ամենօրյա տուն-աշխատանք-տուն, ներկրթահամալիրային անցուդարձից, որ իմ հեծանիվը ավելի ու ավելի թեթևությամբ է անում, ես մասնակցեցի Սիրահարների այգում բնապահպանական  ակցիաներին… իհարկե, հեծանվով, շորտով, ամառային: Ուղիղ ժամը 11:00 այգում էի։ Օրբելի փողոցը հեծանվով չէի անցել՝ անցա, անցա ուրիշ թեթևությամբ, հաղթարշավի էր նման, Բաղրամյանով… Իսկ Սիրահարների այգուց Բաղրամյան-Մոսկովյան-Ծովակալ Իսակով-կրթահամալիր-Նոր դպրոց ճանապարհն անցա խաղալով, ծափ տալով… ջա՜ն…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարղ ձևական անցնել

Ես հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո

Կատակ եմ անում, սա կրկես է։ Դու գործիդ նայիր…

Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից

Բարով եք եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, եղբայրք պատվական

Ողջունում եմ Աղասի Մարգարյանի մուտքը կրթահամալիր՝ որպես mskh.am-ի խմբագիր, լավ կրթություն ստացած պատմաբան հասարակագետի, ով զբաղվել-զբաղվում է քաղաքագիտությամբ… Աղասու, նրա ծննդավայր Գուսանագյուղի մասին ես պատմել եմ ու հիմա էլ հիշում