Շուշան Բլեյանը պայծառացավ՝ տեսնելով Դավթի նվեր ակորդեոնը… Խոսեցին-պատմեցին քույր-եղբայր, տվին ու առան… Շուշանը շաբաթ երեկոյան երգել է Վիեննայի հայկական եկեղեցում՝ մեներգել… «Նոր ծաղիկ» (Ներսես Շնորհալի), «Ով զարմանալի» (Գրիգոր Պահլավունի)… Ինքը գոհ էր իր ելույթից. ես Շուշանի տեսքից, խոսքից, ինքնավստահությունից, հավեսից զգացի… Բան չմնաց հուլիսի 13-ին՝ իր խոստացած, մեր սպասած համերգին… Այս արանքում նրա ամեն ելույթը պատրաստության մի կտոր է երևանյան համերգին… Շուտ կգա, մեզ էլ գործի կդնի. Բլեյան է իսկական…

Դավիթ Բլեյանը հունիսի 1-ի ստուգատեսին հիմնավոր է պատրաստվել. լողացավ, որից հետո երկու հեծանիվներն էլ լվալ տվեց… Պսպղում են պատշգամբում, արևի տակ՝ հիացմունքից ավելի բացված վարդերի հետ մրցելով…
– Իսկական թափառական երաժիշտ՝ հեծանիվ ունի նախանձ շարժող, հարմար ակորդեոն… հոր երազանքը կատարվեց…- ծիծաղում է մայրը,- կարող է քշի Հյուսիսային պողոտա, իր նման երաժիշտների հետ համերգ տա…
– Համերգ-մամերգ, թափառական-շրջիկ չգիտեմ: Ես վաղը հայրիկի հետ գնում եմ գործի:
Այսպես, միասին և հեծանիվներով… Քիչ մնաց…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ

Ես կարոտում եմ

Բոլոր դեպքերում մեր տան նախատոնական հավաքն աշխույժ-կարևոր անցավ… Ասել եմ՝ ես կարոտում եմ իմ աղջիկներին ու նրանց աղջիկներին, իմ եղբայրիկ-քույրիկներին, նրանց զավակներին, ու սիրով ընդունում ենք ցանկացած կազմով, մեր դուռը