Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում…

“Я в себе выроботал шестое “араратское” чувство — чувство притяжения горой”. Շնորհիվ Սուսան Հովհաննիսյանի ու Զառա Առաքելյանի, դուք կարող եք հաղորդակցվել Մանդելշտամի հետ «Ճանապարհորդություն Հայաստան»…

Մանդելշտամին ծանոթացել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի իմ կուրսեցի Հայկ Բասեյանի միջոցով. նա բերանացի գիտեր ու ոգևորված կարդում էր ռուսերեն այդ ժամանակների ամենահարգի պոետի ստեղծագործությունները… թվում է՝ անվերջ: Չգիտեմ` հիմա կարդո՞ւմ են հայ ուսանողները Մանդելշտամ, կարդո՞ւմ է Հայկ Բասեյանը՝ մեր տաղանդավոր, ոչ սովորական մտքի ու ուժի տեր ընկերը, որ վաղուց Լոնդոնում է բնակվում, և ում հետ, ցավոք, 20 տարի կապ չունեմ:

Կրթահամալիրի Հիմնական դպրոցի նոր ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը նախաձեռնել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այցը, համերգը Աշտարակ: Մենք կքայլենք, կերգենք Կարմրավորում, Սբ. Մարինեում… Մենք ավելի կմոտենանք Ալագյազին… Հետաքրքիր են պոետի մտքերը, տպավորություններն ու ընդհանրացումները 1930-ին Աշտարակի, Բյուրականի ու նրա մարդկանց մասին… Չկպչենք Մանդելշտամի լեզվին.

Село Аштарак повисло на журчаньи воды, как на проволочном каркасе. Каменные корзинки его садов — отличнейший бенефисный подарок для колоратурного сопрано… Фруктовый сад — тот же танцкласс для деревьев. Школьная робость яблонь, алая грамотность вишен… Вы посмотрите на их кадрили, их ритурнели и рондо.
… Аштарак — селенье богатое и хорошо угнездившееся — старше многих европейских городов. Славится праздниками жатвы и песнями ашугов. Люди, кормящиеся около винограда, — женолюбивы, общительны, насмешливы, склонны к обидчивости и ничегонеделанью. Аштаракцы не составляют исключения.

Իմ ընթերցարանը՝ ամեն օր պարտադրվող- հրամցվող ընթերցանության նյութերը, շարունակում են գալ mskh.am-ից, սովորողների և ուսուցիչների բլոգներից: Կրթահամալիրի խորհրդի նախագահ, չորս սեբաստացու հայր Արամազդ Ղալամքարյանը կարևորում է, որ սեբաստացի պատանիներն ավելի շատ շփվեն Ռալֆ Էմերսոնի հետ…

Ի՞նչ է նշանակում գիրքը ճիշտ օգտագործել: Ո՞րն է այն միասնական նպատակը, որի իրականացման համար գործադրվում են բոլոր միջոցները: Գրքերը հարկավոր են միայն մի բանի՝ ոգեշնչում հարուցելու համար… Աշխարհում միակ արժեքավոր բանը ներգործուն հոգին է. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օժտվելու նրանով…

Արամազդ Ղալամքարյանի ծննդյան օրն է այսօր, ու մենք միասին կարող էինք լինել Վանաձորում՝ իր ծննդավայրում, սիրելի Մարգարիտ Սարգսյան ու Կարեն Խաչատրյան: Հատկապես, որ մեր գործիքային ռոք-խմբի համար մեր սիրելի Մհեր Մանուկյանի համերգից լավ առիթ ու հարթա՞կ` Վանաձորում ներկայանալու: Մնում է, որ Աստղիկ Մամիկոնյանը և Լուսինե Գալստյանը իրենց ելույթով, Նարե ու Արամազդ Ղալամքարյանները հետ չկանգնեն ու չզրկեն մեզ այս նախագծից: Հո մի համերգով չէ՞… Հատկապես որ դիմացը «Ռեզոնանս» փառատոնն է… Մենք չենք կարող պահանջվածի չափ մոբիլ-արձագանքող չլինել, սրան եմ ես անվանում՝ ան-մահանա… Ինչպես ոչինչ չխանգարեց, որ մի խումբ սեբաստացիներով երեկ հանդես գանք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, «Վարդանանց» սրահում… երգենք Լիլիթ Պիպոյանի հետ:

Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի:

[embedplusvideo height=”350″ width=”500″ editlink=”http://bit.ly/1HXd0OX” standard=”http://www.youtube.com/v/VJvty4okbPQ?fs=1″ vars=”ytid=VJvty4okbPQ&width=500&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep7396″ /]

Շաբաթ օրվա գլուխգործոցը, իհարկե, կրթահամալիրի Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Հիմնական դպրոցում, Քոլեջում  մանկական բաց լողափերի պատրաստությունն էր՝ 11 լողավազանների հավաքումը, մաքրումը, ցնցուղների տեղադրումը… Սրանք ավելացրեք 12-րդ՝ ծածկած լողավազանը… Ծովից-ծով կրթահամալիրի Բանգլադեշ… Սրան կգումարվի ամենամեծը՝ պատանեկան-մեծահասակներինը Մայր դպրոցում, «Սեբաստիա» մարզադաշտում…

Հունիսին անցկացվող ուսումնասիրությունների շրջանակում, չեմ մոռացել, անձամբ մասնակցելու եմ բոլոր չորրորդ դասարանցիների, վեց տարեկան 1-ին դասարանցիների լողի ուսումնական, գործնական առաջադրանքների հանձնմանը… Իսկ այսօր, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ընտանեկան փուլի մեկնարկի օրը, մենք իսկապես անակնկալ ունենք. իմ բարեկամ Տիգրանը՝ Մոնակոյից, ով հաջողութամբ ապաքինման շրջանն է անցնում, Դավիթ Բլեյանին այս գործիքն է ուղարկել: Տիգրանը շատ ոգևորված է Շուշանի ու Լիլիթ Բլեյանի երաժշտական առաջընթացով ու վստահ է Դավթի վրա… Իսկական ուրախություն, երաժշտական կիրակնօրյա տոն… Այսօրվա համար էր Մելինեի նախաձեռնած տորթաթխումը…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի (առաջինը՝ Շուշան Բլեյանի):

Մնաց կիրակնօրյա ընթերցարանի իմ առաջարկը: Քանի որ mskh.am-ում արդեն,  որպես կիրակնօրյա ընթերցարան-տեսադարան, mskhfilm-ը հրապարակել է իր կիրակնօրյա նյութը` «Դեպի անկախություն», Նունե Մովսիսյանն էլ «Հոգևոր հարաբերությունների կարգ», իմ առաջարկածը, վերնագրերից երևում է, ամառային է, թեթև, ուղղված միայն մարդուն` նրա առողջությանը, ինքնազգացողությանը, նրա միջավայրին… Սա ես անվանում եմ քաղաքական մոտեցում…

Մայիսի 30-ը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնուրույն սկսենք սովորել, որ չհոգնի ընկեր Մարինեն…

Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս

Վիշապներ սպանելու գիտելիքի պարտադրանքի դպրոց

Շարունակե՞մ առակներով խոսել, նույնն է թե՝ ընթերցել չինական առակները` բացելով «Իմաստության արկղիկ»-ը․․․ «Ինչպիսի՞ գիտելիքներն են պիտանի» վերնագրով առակն է․․․Արդիական հարցադրում է․․․ — Ես պատրաստ եմ հինգ տարի ապրել այս անտառում։