Իմ օրագրի ուշադիր ընթերցողը նկատել-արձանագրել է մայրաքաղաքի հետ (Բանգլադեշի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է) իմ կապի խզումը, որ արտահայտվում է Դավիթ Բլեյանի հետ (1,5-2,5 տարեկանը) զբոսանքի ընդհատումով… Ես փորձեր արեցի վերականգնելու այդ անհրաժեշտ կապը՝ որպես նաև հոր և որդու զրույցի կազմակերպման ամենաբնական (քաղաքային) եղանակ… Չստացվեց զբոսանքը տեղավորել լոկալ տիրույթում, ասենք, Օղակաձև այգում… նրա մի հատվածում… Մի դեպքում՝ շինարարությունը չավարտվող, մյուս դեպքում՝ սրճարանները՝ իրենց ենթամշակույթով (սուբկուլտուրայով), երրորդ դեպքում՝ մանկակական ճոճանակները՝ իրենց զռռան աղմուկով, այդ թվում՝ երաժշտություն կոչվող… Հեծանիվը հրաշագործ եղավ. մեր զբոսանքը Դավթի հետ դարձավ հեծանվային, մեր զրույցը սկսեց գլգլալ… Կիրակի օրը, երբ ճանապարհեցինք մեր բազմավարպետ Ստեփան եղբայր-հորեղբորը, ետևից իջանք, թամբեցինք մեր նժույգներն ու՝ Խանջյանի մայթով դեպի Կոմայգի, Խորենացու փողոցով, Շահումյանի հրապարակով, Հանրապետության հրապարակով, նրանից սկիզբ առնող «մեր» հրապարակով՝ կառավարության թիվ 2 և թիվ 3 շենքերի միջև, մինչև տուն… Տպավորիչ հեծանվաերթ. կիրակիին ավելացրեք «անձրևոտի» (էս ի՜նչ եղանակ է) գործոնը, ու ունեցանք սքանչելի մեքենազուրկ քաղաք… Ինձ որ քաղաքապետ կարգեք, շաբաթ-կիրակի ամբողջ օրը՝ տոները գումարած, ուրբաթ օրվա ժամը 20-ից մայրաքաղաքի կենտրոնը կհայտարարեմ զերծ ավտոմեքենաներից՝ ազատ հեծանվա-, անվավոր միջոցների համար… Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել, ու էս բոլորը միասին, որ կոչվում է հայր ու որդու զրույց (թափառում Երևանով)…
Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել
26.02.2015
0 Comments
Explore More
Միացե՛ք ինձ որևէ կետում
Շաբաթ օրվան կրկնակի եմ սպասում հիմա. վայելք է առավոտյան, երբ դատարկ են փողոցները, հեծանվով անցնել Խանջյան-Իսակովի խճուղի-Բանգլադեշ ճանապարհը: Միացե՛ք ինձ որևէ կետում. ես հետաձգում եմ ճամփից թեքվելու, նոր աշխարհներ հայտնաբերելու
Էլի եմ հանդես եկել
Հեծանվաուղիներում ազատ շարժման արգելք-անհարմարությունների վերացումը, փողոցների անցումներում, մայթերի վրա թեքահարթակների հետևողական կառուցումը սնկի պես կավելացնեն փողոցներում, հրապարակներում ամեն տեսակ անիվներով մարդկանց քանակը՝ անկախ սեռից, բոլոր տարիքի: Գլխավոր պողոտայի բարեկարգ սկիզբը, որպես
Շուշան ծաղիկն ու ծաղիկ Շուշոն
Շուշան ծաղիկը, տեսեք՝ ոնց է բացվել, Դավթի պատուհանի գոգին ինչ լավ է զգում, ոնց որ Դավթի թալիսման-պաշտպան, գիշեր-ցերեկ հսկում ու հիշեցնում… Շուշան ծաղիկ-աղջիկս՝ Վիեննայում. ես այսպես տեսա-լսեցի viber-ով, ես այսպես