Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում երեք կոնկրետ անելիք կա։ Ավտոմայրուղու Պտղավան (Բագրատաշեն) – Աշտարակ հատվածը վատ վիճակում է. Սադախլու-Թբիլիսի մայրուղին անհամեմատ լավ վիճակում է. և՛ ճանապարհի որակն է ուրիշ, և՛ ճանապարհն ազատ է, որևէ տեսակի արագաչափ չկա, երթևեկությունն ինքնակարգավորվող է։ Ամոթ է, միկրոավտոբուսով  8 ժամ տևեց Երևան-Ալավերդի-Թբիլիսի՝ ընդամենը 288 կմ ճանապարհի հաղթահարումը։ Արագընթաց էլեկտրագնացքի մասին անգամ չի խոսվում մեզանում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում. նստեիր Թբիլիսիում, Ալավերդի, Վանաձոր հինգրոպեանոց կանգառներով, գոնե, երեք ժամից իջնեիր Երևանի կայարանում։ Բա ո՞ւմ համար են մեդիայում աչք շոյող, եթերով զայրացնող, անընդհատ նորացվող էլեկտրագնացքները (սրընթացները)՝ որպես մասնավոր ընկերություն, եթե ոչ Երևան-Թիֆլիս-Բաթումի երթուղու համար։ Միշտ մարդաշատ կյանքի ճանապարհներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խուստուփ, խույս տալ ու տապ անել քեզ այս անգամ չի հաջողվի

Կապանում ես վաղուց չեմ եղել. հիմա  դժվարանում եմ հիշել՝ վերջին անգամ երբ… Մեղրիի ճանապարհին… Երկար՝ 350 կիլոմետրանոց ճամփան իմ սեբաստացի ընկերների հետ անցել եմ Խուստուփ լեռան կանչով։ Ողջ ճանապարհին էլ, 

Գժության մեխանիկան մանկավարժության մեջ ու … Նազենի աստղը

Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված)

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով