Դավիթ Բլեյանը խանութ-սիթիներում իրեն ուրախ–վստահ է զգում. զբոսնում է սայլակներով, ռեպլիկներ շռայլում, ուսումնասիրում տեսականին… Սիրուն-շփվող տղա, հատկապես երիտասարադ վաճառող-սպասարկողները խրախուսում են Դավթի անցումները:

Մայրիկի հետ մտել են մթերքների բաժին… Մեկ էլ՝ որտեղից-որտեղ, երշիկեղենի բաժնի մոտով անցնելիս Դավիթը թե՝
– Բարի սամարացի….
Երկու կին ակտիվ են եղել, Դավթին փոքրի տեղ են դրել: Դավիթն էլ, որ քիչ առաջ «Տիկ-տակ» տուփով կոնֆետ է վերցրել, մատով մեկ մի կնոջը, մեկ՝ մյուսին…
– Դու Տիկ-տակ ես… Տիկ-տակ…
Որ տիկինը ծիծաղել է բարձր, ակտիվացել է Դավիթը…
– Քո ծիծիկները բաց են, երևում են…

Իսկ հաց վաճառողին՝
– Էս ի՞նչ ապուշ լավաշներ են…

Մեքենայով տուն գալիս նայում է դուրս, ուշադիր բոլոր մեքենաներին…
– Ո՞ւր են ծաղիկներով (նկատի ունի անմոռուկների պիտակները փակցրած) մեքենաները… Ո՞ւր գնացին:
Վարորդը թե՝
– Շուտ մոռացան, արդար չէ…

Պատմություններն այս ես շտապ-շտապ գրի առա, երբ շաբաթ երեկոյան, 7-8–ի արանքում, Դավթի հետ վերադարձա ավանդական դարձող հեծանվաերթից: Մոլեգնող քամին ու կայծակ-որոտով ուղեկցվող անձրևը Դավթին չկասեցրին: Ծուռ Դավիթը ցուցաբերեց կամք և համառություն… Լավ նշան. Այդ ժամանակ Խանջյան փողոցի մյուս մայթից մեզ ողջունեց Դիլիջանյան ավարտական շրջագայությունից վերադարձող վարժարանցիների խումբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝

Հասարակությունն առանց քաղաքական հենասյուների, նույն է թե՝ քաղաքացի՝ առանց բարձունքի ձգտումի…

-Ի՞նչ ուտես, Դավիթ… Առաջարկում ենք ամենատարբեր համեղ բաներ, հրաժարվում է. — Չեմ ուտում… յա´… — Բա ի՞նչ ուտես,- համառում է մայրը: — Ի՞նչ ուտեմ, քաք ուտեմ… — Դավիթ ջան, ի՞նչ

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,