Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր նախաձեռնողական-նախագծային գործունեության համար: Ալբերտն իր պատանեկան շիտակությամբ անակնկալի էր եկել, ոգևորված էր… Իմ կոչը մեր շրջանավարտ դասարանում պարարտ հող ունի՝ յուրաքանչյուրը կարող է ու թող ջանքեր գործադրի՝ այսպիսի կրթական ծեսի առիթ դառնալու. եթե կարող է, ինչո՞ւ զրկի իրեն ու մեզ այսպիսի բուռն, հավաքական ոգևորվածությունից… Ինձ մանկավարժությունն այսպես է ներկայանում որպես արդյունք՝ լսելի (ծափեր) և տեսանելի (ակնհայտ), երբ խոսքեր չկան: Այդ ծափերի ձայնն իմ ականջում՝ դեպի Գագիկ Գինոսյան՝ կենտրոնական «Տիգրան Հայրապետյան» ընթերցարան ճանապարհին հանդիպեցի Նոր դպրոցի 2-4 տարեկաններին՝ իրենց նախաձեռնող դաստիարակներ Աննա Հայրոյանի, Նելի Արղությանի, ծնողների, մարմնամարզիկների հետ, մարմնամարզական հագուկապով՝ մարմնամարզական մեծ դահլիճում՝ որպես աշխարհում, ինչպես օրեր առաջ Դավիթ Բլեյանն աստղացուցարանում՝ տիեզերքում: Այո, այո, սա տիեզերք է: Րոպեներ հետո ոգևորվածության ցունամիի ալիքներով ես կողողեմ ընթերցասրահը. ի՞նչը կարող է ավելին լինել, կամ ի՞նչ բառեր են պահանջում այս տեսարանին՝ «Կարին» ազգագրական համույթ ստեղծած ու հայոց պարը հանրակրթական ծրագրի միջոցով հայոց տղոցը վերդարձնող մշակութաբան գործիչը՝ իրենով համակված, անհամբեր, նրան իրենց կուռքը դարձրած 11-րդ, 12-րդ դասարանցիների, ուսուցիչների մեծ խմբի հետ… Սրա արդյունքում Մարմարյա սրահը ժամից ավելի գործեց որպես պարատուն՝ Գագիկ Գինոսյանի հետ:

Հարցնում եք, պատասխանում եմ. քաղաքական անցուդարձի մեջ վերջին մեկ տարում, Մայդանից սկսած, ես փնտրում եմ Ուկրաինայի հետքը… Ամեն ինչ Ուկրաինայի մասին ինձ գրավում-կարևոր է թվում. մեր աչքի առաջ, զրկանքով, զոհողություններով ծանր, նոր եվրոպական խոշոր, ինքնիշխան պետություն է առաջանում, որից միայն անունն է առաջվանը՝ Ուկրաինա… Ի դեպ, Շուշանը Վիեննայում փոխել է կոնսերվատորիան հանուն նոր պրոֆեսորի, որը ծագումով ուկրաինուհի է, հայտնի եվրոպական երգիչ…
— Ինքն այնքան ոգևորված է հա՛մ Ուկրաինայով, հա՛մ ինձնով: Ես էլ՝ իրենով, ինչպես դու՝ Ուկրաինայով, հայրիկ,- երեկ սկայպով ինձ ու Դավթին պատմում էր Շուշանը մեր, որ պատրաստվում է հունիսի 10-ի՝ պրոֆեսորի դասարանի ուսանողների համերգին, որ հայտարարված է արդեն… Այսպիսով հունիս-հուլիսին իմ օրացույցը հայրիկական լցվում է. հունիսի 10-ին՝ Վիեննա, հուլիսի 13-ին՝ Երևան, Շուշանի մենահամերգը՝ իր շողշողուն 20-ամյակի առիթով: Տեսարան: Ձայնե՜ր, ծափե՜ր… Իսկ դու, օրագրի իմ 250-րդ գրի ուշադիր ընթերցող, փակիր ականջներդ ու կարդա «Ուկրաինան կարող է լինել և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի դարպաս» նյութը:

Քոլեջի նախակրթարանի սաներն են՝ իրենց դաստիարակ Լիլիթ Մեղրյանի ներկայացմամբ

Ես ուշադիր լսեցի-դիտեցի նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-ելույթը ԱԺ նիստում երեկ: Ես իմ ասուլիսում, օրեր առաջ, «Տեսակետ» ակումբում, 2015-ի Բերձորի առնչությամբ կարևորել եմ բարոյական վնաս կոչված փոխհատուցումը. արցախյան կողմը՝ տարբեր մակարդակներով՝ և՛ որպես իշխանություն, և՛ որպես հասարակություն, պիտի գործուն զղջա կատարվածի համար, ցավի, ներողություն խնդրի… Պիտի լրագրողներին, խաղաղ երթի բոլոր մասնակիցներին պատճառված բոլոր նյութական ու բարոյական վնասները հատուցվեն… Ինձ համար, օրինակ, դժվար կլինի Արցախ մեկնելը այս պայմաններում, երբ վերջին հինգ տարում տասնյակ միասին ապրելու-գործելու, որպես մեկ հանդես գալու կրթական նախաձեռնությունների (խմբային-անհատական) հեղինակն եմ կամ պաշտպանը, աջակիցը… Դրանք ամրագրվել էին սեբաստացիների ուսումնական օրացույցում…

Գարունը վճռական մոտենում է, որքան էլ որ թվում է՝ ձմեռն այդպես էլ Արարատյան դաշտ, Երևան, Բանգլադեշ չեկավ… Բայց Միջին դպրոցի մարտի 6-ի ուրբաթ-համերգի գլխագիր է ընտրված «Դռները բացեք, գարուն է գալիս»-ը… Մենք տենդագին պատրաստում ենք մեր գյուղտեխնիկան, գործիքները, հստակեցնում բակային-պարտեզապուրակային աշխատանքների ծավալը. եկեք չսպասենք մարտի 6-ի համերգին, դռները, դեպի բակ-պարտեզ, բացենք, շեմը մաքրենք, եկեք ասենք՝ գարուն, բարով ես եկել:

Միջին դպրոցի հերթապահ դասարանը Մայր դպրոց-Բաբաջանյան փողոց տանող ճանապարհին է
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի

Ուրախ լուր ունեմ Դավթի անունից ձեզ հայտնելու. Ուտիս տատիկն ու Ակլատիս պապիկը որոշել են ընկեր Կարինե-Մելինեի հետ մեզ այցելել… ու մնալ մինչև ամառ՝ հունիսի 1-ը: Օգնել Դավթին՝ իր ընկերների հետ բնակարանի պատշգամբը, դպրոցի բակն իսկական պարտեզի վերածելու աշխատանքներում… Դավիթն արդեն ցնցուղ է ուզել նոր, փոցխ, տնկիներ, սածիլներ… Առանց այսպիսի աջակցության Դավթի ու իր ընկերների համար դժվար կլինի մասնակցել մարտ ամսվա տեխնոլոգիական հանրակրթական ստուգատեսին… Հունիսի 1-ին էլ, մեկ էլ տեսար… ո՞վ այցելի մեզ… Առաջ չընկնենք: Գարունը նոր-նոր, բայց եկել է: Բարի՛ գարուն:

Գեղարվեստի ավագ դպրոցում շարունակվում է «Խաչատուր Աբովյան» նախագիծը
Լուսանկարները՝ նախագծի ղեկավար Սոֆյա Այվազյանի

— Հիշո՞ւմ ես, հայրիկ, որ փոքր էի, չէի կարողանում ինքնուրույն թռվռայի բազմոցի վրա, ընկա այսպես (ցույց է տալիս), լաց եղա, դու էլ ասացիր՝ պիտի ընկնես-ելնես, ինչո՞ւ ես լաց լինում: Ես էլ ասացի՝ լաց չեմ լինում, նեղացել եմ ցածր սեղանից, դու էլ ասացիր՝ ինչո՞ւ ես նեղանում-տզզում (էսպե՞ս՝ ցույց է տալիս), քեզ ոչ ոք չի գցել, ինքդ ես ընկել, լավ ես արել, բա ո՞նց, դու ընկել ես, դու էլ ոտի կանգնի, որ մեծանաս… Հիշո՞ւմ ես:
Ես, իհարկե, հիշում եմ, բայց որ Դավիթ Բլեյանն է այսպես գրանցել ձայներն ու տեսիլքը, տպավորվել…
— Այսքա՜ն մեծացել ես, Դավիթ, այս ե՞րբ,- հուզվեցի…
— Հա, մեծացել եմ, հայրիկ: Ես մեծ եմ: Չգիտեի՞ր…

— Հայրիկը բարկացել է, Դավիթ, տե´ս…
— Չի բարկացել, չեմ տեսնում,- փակում է աչքերը:
— Բարկացե՞լ ես, հայրիկ…
— Այո,- իբր թե խոժոռվում եմ ես…
— Ինչո՞ւ է բարկացել, Դավիթ, հարց տուր քեզ, պատասխանի…
Լռում է.
— Չեմ պատասխանի, գիտեմ, բայց չեմ ասի…

Նոր դպրոցի 2-րդ դասարանի «Սուտլիկ որսկան»-ները

[embedplusvideo height=”300″ width=”450″ editlink=”http://bit.ly/1ajgxsq” standard=”http://www.youtube.com/v/GXN605Eqc5w?fs=1″ vars=”ytid=GXN605Eqc5w&width=450&height=300&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8280″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի անոնս օրվա գրի

Երեկվա օրը սկսեցի «Արթմեդ» բժշկական կենտրոնի թ. 10 պալատում, հարազատ մարդու՝ Համլետ Խաչատրյանի հետ։ 37 տարվա անընդհատ ընկերություն, միշտ հետաքրքիր, միշտ ասելիքով մարդ, ում նկատմամբ ես ունեմ նաև սովորողի երախտագիտություն…. Հեշտ ժամեր

Առավոտն այսպիսին է, հույս է բերում

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։

Շրջանի ավարտը — սկիզբը ո՞րն է, եթե շրջան է

Հունիսի 4-ի այս օրը, որ որպես ընդարձակ-յուրահատուկ ընդհանուր պարապմունք՝ կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտների  Ցտեսություն-ցնծություն  ուսումնական նախագծով,