Արդար չէ նաև Եվրատեսիլին հայոց մոտեցումը, այն հայոց, ովքեր որոշում են կամայականորեն՝ ով ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, և այն հայոց, հայաստանյան հասարակության, որ թույլատրում են այս կամայականությունը. չի ստեղծվում հանրային կարծիքով ընտրության ավանդույթ… Կարող էր, չէ՞, ընտրության ներքին` հայաստանյան  փուլ լիներ, ընդունելի, մատչելի փառատոն, որի ամենաերևելի համարը, երգիչը, խումբը ստանար այդ իրավունքը հայաստանյան հասարակությունից, նրա եվրատեսիլյան ակտիվություն-աջակցություն բերող հատվածից… ինչ-որ ուղղության երգասերներից… Ե՛վ «Genealogy» (ծագումնաբանություն) խմբի ձևավորումը, և՛ նրա երգ-ներկայացումը 2015-ի ապրիլյան ֆոնին՝ լավ երևույթ էր, լավ նախագիծ, իր գործն արեց, տարածեց, տարածվեց… Ինչո՞ւ էր պետք բերել Եվրատեսիլ, ո՞ւմ կամքով, ի՞նչ «տրյուկ» էր պարզունակ (հայավարի` խորամանկ), օգտագործելու եվրատեսիլյան բեմը… Ինչի՞ համար… Երգի մրցանակաբաշխություն է, առանց կարևորելու, ազգի լինել-չլինելու հարց դարձնելու կարելի է, չէ՞, մեր հասարակության հավանած-ընտրած երգն ու խմբին (երգչին) բերել, որ երգի… Առանց ազգային խնդիր դարձնելու, առանց ազգին պարտադրվող հավակնությունների… Ավելի արդար կլինի հաստատ, այսպես արդար չէ:

Մայիսի 24, կիրակիի ընթերցարան

  1. Ահա թե ինչպես է քնում ընձուղտը
  2. Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության hամար
  3. Ամրացրեք գոտիները. աշխարհի 15 ամենախելահեղ ճանապարհները ըստ ճանապարհորդների
  4. Տարբեր երկրների հարսանեկան ծիծաղելի ավանդույթները
  5. Ջուլիա Ռոբերթսի նիհարելու դիետան
  6. 10 հրաշալի գաղափար, որոնք գյոշներով են վաճառել
  7. Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառներ, որոնց ուշադրություն չեք դարձրել
  8. Դեն նետեք բոլոր դեղամիջոցները. մեղրի և դարչինի խառնուդն ավելի օգտակար է
  9. 10 փաստ, որի մասին չգիտեինք մեկ շաբաթ առաջ
  10. Ինչպես պատրաստվել քննություններին
  11. «Բնական» իմունիտետով օժտված օլիգարխիաները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Գիր գրից հետո

Երեկվա իմ օրվա պատումը ես ավարտեցի առավոտյան ժամը 7-ին… Բայց իմ երեկվա օրը չէր ավարտվել. ընդմիջվել էր իմ մահիճով… Ես չեմ կարող կիսատ ապրել, գործել կիսատ, անավարտ… Նստեցի հեծանիվ. տասը

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…