Համերգը պիտի ավարտվեր ու ավարտվեց, իսկ ես առավոտյան աստիճաններով միասին իջնելիս Դավիթ Բլեյանին խոստացել էի օրվա վերջում, երբ ինքը պարտեզից կգա ու ես «գործից» (ինչպես ինքն է ընդգծված ասում), միասին քայլենք…
– Թող ոչ ոք չլինի, ես ուզում եմ մենք մենակով քայլենք:
Ես գրանցել եմ Դավթի խնդրանքը: Խոստումները պիտի կատարել. ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է ինձանում՝ չկա մեծ ու փոքր խոստում, տվել ես, տեր կանգնիր, չափ, կշիռ, հաշիվ հաղորդիր սրանով քո խոսքին, խոսքիդ արժեքն իմացիր, որ դիմացինները՝ բոլոր տարիքի սեբաստացիները, քեզ լսեն…

Դավիթ Բլեյանի հետ իմ քայլքը, ինչպես համերգը՝ դրանից առաջ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում… Ինքս ինձ հետ… Դավիթը բոլորին բարևում է, բոլորին փարվում, խոսեցնում… Կոշիկը թրջում է… չի սիրում… Նվվում է…
– Դե, ես ի՞նչ անեմ, գուլպան որն է, ինչի՞ ես հագել, հանի պրծի…,- փորձում եմ նվվոցի ձայնը կտրել։
– Քո ուժն էլ իմ վրա է պատում,- պայթում է անակնկալ,- մայրիկի՛ն ասա, լսո՞ւմ ես, մայրիկին ասա՝ թող չհագցնի, քեզնից էլ պրծնեմ, գուլպաներից էլ…
Ա՜յ քեզ խոսք, միտք… Լեզու սովորում են ծնողին պատճենելով. սրան, այս 3,5 տարեկանին համապատասխան պիտի չլինի՞ կրթական ծրագիրը… Ասում եմ, ու բոլոր կանանց՝ օր առաջ ազատե՛ք երեխաներին գուլպաներից, ինչպես դուք եք անում… Կատարե՛ք, խնդրում եմ…
Իսկ բոլոր մեքենաների խցանումներից Դավիթը սարքեց մեքենաների… գերեզմանոց:
– Չեմ ուզում՝ գերեզմանոց լինի, ուզում եմ՝ խցանում լինի… արի, բա՛ց…
– Չեմ կարող: Խցանումը կարող էր բացվել. մեկը՝ առաջ, մյուսը՝ հետ, կողք-վերև-ներքև, ու կբացվեր… գերեզմանոցն ի՞նչ անել, չգիտեմ: Հյուրասենյակի ուղիղ մեջտեղում:
– Դե, թող մնա, որ չես բացում,- ու գնում է իր գործին։
Նազենի կրտսեր Հովհաննիսյան, ո՞ւր ես, օգնիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց

— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար:

Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք… Օդ, ջուր, կանաչ՝ ավելի շատ

Հուլիս-օգոստոսի, հատկապես այս օրերի օգոստոսի, ամենից շատ լսվող արտահայտությունն է. «Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք, էս ի՜նչ շոգ է, սպանեց», ու այսպես շարունակ, իրար նման… Առօրյա, ամեն հուլիս-օգոստոսին կրկնվող,

Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ

Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ