Շուշիի վերադարձը` որպես ազատ հայոց քաղաք, Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-ին` որպես համահայկական տոն, թվում է`անցնող 23 տարիների ընթացքում իր բազմաձևությամբ-իմպրովիզով պիտի ընդգրկեր ու ընդգրկեր նորանոր խմբեր-շերտեր այնպես, որ տոնը անհատականացվեր, դառնար մարդունը: Հայաստանում թե Արցախում սովորական, ապրող մարդիկ մայիսի 8-ի առթիվ պիտի հանդիպեին Արցախում, Շուշիում… Հանդիպեին ընտանիքներում, դպրոցներում, կազմակերպություններում, գրկախառնվեին, ուրախանային կատարված փոփոխություններով, քննարկեին համատեղ լուծման խնդիրներ: Այդպես չէ. ավելի ու ավելի արհեստական-հերթապահ դարձող, տոնական, սովորական մարդուն եթերային ( Հայաստանում) արարողակարգային (Շուշիում) հանդիսատես դարձնող միջոցառում է: Տոն է եթերում, պետական պաշտոնյաներ կամ ծանոթ «հանրայիններ», անդեմ ժողովուրդ… Ո՞ւր է մարդը. ո՞ւր է ինքնաբուխ տոնը…

Ընդամենը երեք տարի առաջ մայիսին մեր կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների տասնյակ ու տասնյակ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, երեք-չորս մեկը մյուսից հետաքրքիր կրթական-մշակութային-մարզական-հայրենագիտական նախագծեր էին իրականացնում այս օրերին Շուշիում… Անցյալ տարի կրթահամալիրի ավագ դպրոցների, քոլեջի սովորողների մեծ խումբը Ստեփանակերտի ավագ դպրոցի հրավերով մասնակցեց «Հարսանիք լեռներում» նախագծին` Շուշվա ազատագրման երթուղուն… Այս անգամ Արցախից ոչ մի զանգ, ոչ մի հրավեր` ո´չ մեր գործընկեր դպրոցներից, ո´չ մեր գործընկեր ուսուցիչ-տնօրեններից, ո´չ մեր, թվում է, արցախցի ընկերներից: Ի՞նչ եղավ: Ինչո՞ւ այսպես: Իսկ մեր ջանքերն ուղղված էին նրան, որ սովորողները Երևանում, Շուշիում, Արցախում անհատական-ընտանեկան կապեր հաստատեն, լինեն այդպիսի շատացող հրավերներ… միջոցառումը տոն դառնա հայ մարդու համար` Երևանում թե Արցախում: Օտարվում ենք միմյանցից Արցախում, թե Երևանում, անգամ կրթահամալիրում, նրա Բանգլադեշում:
Այս տարվա Բերձորի հայտնի միջադեպով չսկսվեց օտարումն այս, որի մասին ահա ցավով, որպես մեծացող անձնական ցավ, գրում եմ … 2015-ի Բերձորը հնարավոր դարձավ մեր հարաբերությունների տարիների արհեստականությամբ, Արցախի ու Հայաստանի մարդու օտարմամբ: Ցավոք:

Կրթահամալիրը ծաղկած`ներսից ու դրսից: Լուսանկարները`Մարիետ Սիմոնյանի:

Իմ գիրը բացօթյա դպրոցի ու կաբինետի, բացօթյա պարապմունքի, բացօթյա խմբասենյակի մասին է, այնպես որ մենք չշփոթենք բաց կրթական համակարգն ու բացօթյա ուսուցումը: Բացօթյա ուսումնական պարապմունքը՝ որպես երեխայի, սկսած երկու տարեկանից, իրավունքի իրականացում, որպես սովորողի էկոլոգիայի պարտադրանք:

Ասել եմ. որևէ խորթություն-անհարմարություն սեբաստացի սովորողը, ուսուցիչը չպիտի զգան ներսուդուրս, դուրսուներս անելիս. խոսքը միայն խաղալու, վազվզելու մասին չէ: Նախ՝ ապահով-հարմար ելումուտն է, ոտքով թե անիվներով, հարթակները, անշեմ դռները… այս ամենը ծաղկի ու կանաչի մեջ կորած… Հետո ծաղկով, ծառով, թփով ու կանաչով խնամված-գեղագիտական միջավայր, ուսումնական (սովորողի ուսպլանով որոշված) պարապմունքների համար պատրաստված մեկուսի-հարմարավետ-անվտանգ տարածքները` ուսումնական ինտերնետով, էլեկտրական սնուցմամբ, ուսումնական անհրաժեշտ պիտույքներով… խմելու ջրով, էլ ինչ`հարցնում եմ: Այո, ուսումնական ամառային ճամբարային ամենաժամանակակից միջավայրի հետևողական ստեղծումով ենք զբաղված մենք կրթահամալիրում` և´ Գեղարվեստում, և´ Մայր դպրոցում, և´ կրտսեր դպրոց-պարտեզներում, և´ Քոլեջ-արհեստագործականում, և´ գյուղացիական ուսումնական կենտրոնում… Երեկ ժամը տասներկուսին ես Արհեստներից իմ հայտնի երկանիվ «նժույգով» հասա Հիմնական դպրոց-պարտեզ՝ Լիլիթ Առաքելյանի 2-4 տարեկանների խմբի բացօթյա զարգացնող տարածքի նորամուտին…

[embedplusvideo height=”280″ width=”450″ editlink=”http://bit.ly/1JWShva” standard=”http://www.youtube.com/v/cezcmueluOo?fs=1″ vars=”ytid=cezcmueluOo&width=450&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep5240″ /]

Հիշո՞ւմ եք՝ մայիսի 5-ին խումբը արել էր ծածկած խմբասենյակի նորամուտը… Բացօթյա ծածկած տարածքների զարգացնող ամբողջականություն կունենան այս ամառվա ընթացքում մեր բոլոր 15 նախադպրոցական խմբերը` ամենօրյա բացօթյա քնի և ճաշի, մարմնամարզանքի հարմարություններով, կից` լողափերով, հեծանվահրապարակով… Գիտեք, մի քանի շաբաթ ես կենտրոնացած էի փակ տարածքից բաց տարածքի ամեն պահի, ամեն տարիքի երեխայի ինքնուրույն աստիճանի` հետաքրքիր ու անվտանգ, մշակմամբ… Համեցեք, համոզվեք, զարգացրեք… Միջավայրի, կրթական-զարգացնող միջավայրի նկատմամբ դաստիարակի, ծնողի, դպրոցի ղեկավարի վերաբերմունքը չի կարող մշտական ակտիվ-գործուն-ազդեցիկ չլինել, որպեսզի անընդհատ փոփոխվող-բարելավվող միջավայրը առաջացնի անընդհատ սովորելու ստեղծականության պահանջով ակտիվ սովորողներ…

Արհեստների դպրոց, քոլեջի բակը մշտական խնամքի, բարեկարգման ընթացքի մեջ է: Լուսանկարները` Անահիտ Մելքոնյանի:

Երեկ Մայր դպրոցի Մարմարյա սրահի սրճարանում ես հրավիրել էի «վռազ» կլոր սեղան` ձիասպորտի ղեկավար Խորենի, նետաձգության ղեկավար Գևորգի, Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանի, գնումների համակարգող Ցոլակի, դպրոցի շինարար-վարպետների և նախաձեռնության մասնակից մի խումբ սովորողներ միջին դպրոցից` արդեն հայտնի դարձող Նարեկի առաջնորդությամբ: Այո, մենք վճռական ենք տրամադրված այն աստիճանի, որ կոնկրետ-ծրագրված գործում ենք:

Նախաձեռնող խումբը: Ձիանոցն ու հարակից տարածքը:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Այսօր շաբաթ է, ու ես իմ օրագիրն ավարտում եմ Մեդիակենտրոնում. մինչ այս մեկ ժամից ավելի «վռազ» կլոր սեղանի ընկեր-մասնակիցների հետ  ձիանոցում անցկացնելուց հետո… Եղա նաև հրաձգարան-նետաձգարան-սուսերամարտի սրահներում նոր մարզիչների ուղեկցությամբ… Ի՞նչ մնաց հունիսի մեկին` մեր  սեբաստացիների պաշտպանության բաց ստուգատես-ճամբարների մեկնարկին, որին ամեն օր, ամեն ժամ մենք ընդառաջ ենք գնում ավելի ու ավելի ինքնավստահ, պատրաստ ու անհամբեր…

Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք, այո, Թիֆլիս նշանավոր քաղաքի կենտրոնում ենք

Համերգասրահը, որտեղ այսօր ելույթ է ունենալու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, ստուգեցինք, չի մտնում աշխարհի ամենագեղեցիկ համերգասրահների այս թոփում: Որ ընտրությունը ամենուր կամայական է, զըռռա գը. այստեղ չեք գտնի մեր կրթահամալիրի համերգային

Հաղորդագրություն, այն էլ կամրջից, գիր է…

Կիևյան կամուրջի վրա հայտնվեցի հերթական հոգեհանգստից հետո, երբ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից ոտքով, սկզբում` Սվետա Ճաղարյանի հետ, Լենինգրադյան փողոցի իմ ու Սվետայի սիրելի սոսի-չինար ծառերով, սեբաստացի երգչախմբերով տարված, հետո՝ Սվետային թողեցի իրենց

Արատես է՝ ընկերային ստեղծագործական կյանքի մատչելի հավաքատեղի…

Ես սիրով ու վճռական գիր եմ բերում ամբողջական Արատեսը՝  դպրոց բնության գրկում, դպրական կենտրոն, կրթահամալիրի մասնագիտական ուսուցման՝ միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության և ընտրությամբ գործունեության, նախագծային ուսուցման համար երկրագործության