Հեռախոսահարցազրույցներ չեմ սիրել՝ վիրավորվելու, անգամ վիրավորելու աստիճան: Հոգով-սրտով ներողություն: Հիմա այդպես չէ. իհարկե, ասում եմ՝ միացրե´ք ձայնագրիչը: Չեմ հանդուրժում, երբ ինձ աղավաղում են: Իմ ասածի մասին, իմ ասածից հետո ի՜նչ ուզում ես գրի, բայց իմ խոսքին՝ իմ սեփականությանը, չդիպչես: Ասված է՝ մի՛ գողանա, այս դեպքում նաև՝ մի´ շնանա: Լրագրողը հարցնում է Հիմնադիր խորհրդարանի հայտնի հինգ անդամների՝ Գարիկ Չուքասզյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ձերբակալման ու ազատման մասին… Հայաստան՝ առանց քաղաքական բանտարկյալների, իհարկե: Ալբերտ Մարգարյանն էլ, մեր Գեղարվեստի ավագ դպրոցիԱնահիտ Մարգարյանի հայրը, ընտանիքով դժվարություններ է կրում, ազատազրկման մեջ է, իմ համոզմամբ, Շանթ Հարությունյանին՝ արցախյան շարժման ինքնապաշտպանական կռիվների պայքարի վառ անհատականությանը իր հավատարմության համար… Քաղաքական լուծում է անհրաժեշտ՝ օր առաջ, ինչպես հիմնադիր խորհրդարանի ղեկավարների դեպքում: Այո՛, իմ, ձեր հռչակած Հայաստանը պիտի կայանա արտահայտման ազատության անպայման հարգմամբ, ոչ թե Հայաստանում բանտարկված քաղաքացիով, այլ ազատության մարդով, ով, եթե պետք է, նստում է, սրանով երբե՛ք բանտարկվածի կյանքով չի ապրում… Հայտնի-թևածող խոսք կա՝ «էդ դեռ հայտնի չէ, թե մեզնից ով է նստած»… 1999-ին իմ հայտնի կոչը հիշեցի՝ պիտի նստվի… հանուն Հայաստանի Հանրապետության…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…

Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի

Նոր ուղու հաստատումների շարքից

Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․